‘Հայտնի են դարձել Անգլիայի Գավաթի ¼ եզրափակչի զույգերը’

212

Կայացել է Անգլիայի Գավաթի խաղարկության ¼ եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Այս պահին հայտնի են քառորդ եզրափակչի 6 մասնակցիներ. «Ռեդինգ», «Ուոտֆորդ», «Կրիստալ Փելաս», «Չելսի», «Վեսթ Հեմ» և «Էվերթոն»: 1/8 եզրափակչում «Շրուսբերիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին, իսկ «Հալ Սիթիի» և «Արսենալի» մջև վերախաղարկում է սպասվում, որի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ:

Այսպիսով, քառորդ եզրափակչի դիմակայությունները կունենան հետևյալ տեսքը.

«Ռեդինգ» — «Կրիստալ Փելաս»

«Արսենալ»/«Հալ Սիթի» — «Ուոտֆորդ»

«Էվերթոն» — «Չելսի»

«Շրուսբերի»/«Ման. Յունայթեդ» — «Վեսթ Հեմ»

Նախորդ հոդվածը‘Սպալետին Տոտիին տուն է ուղարկել նրա խոսքերի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Իմ հայրը նախագահ է. Քաղաքական գործիչների նշանավոր դուստրերը’