‘Հայտնի են դարձել Երևան-Բաքու չվերթի մանրամասները’

5042

Մայիսի 23-ին Բաքվից Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչից հետո ինքնաթիռը վերադարձել է Բաքու: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Zvartnots.am կայքում տեղեկություն է տեղադրված, որ մայիսի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Բաքու չվերթ է տեղի ունեցել, որն իրականացրել է «SW Business Aviation» ադրբեջանական ընկերությունը, չվերթի համարն է՝ ESW 888:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որից հետո նրանք ժամանել են Երևան, որտեղ նրանց ընդունել են Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը կասկած ունի, որ «Դիլիջանի միջազգային դպրոցի» միջոցով փողեր են լվանում’
Հաջորդ հոդվածը‘Նախարարը պնդում է՝ հնարավոր է տնտեսական աճ՝ զանգվածային արտագաղթի պայմաններում’