‘Հայտնի են «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները’

1261

Ավստրիայի մայրաքաղաքում անցկացվող «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչից հետո, որ տեղի է ունեցել մայիսի 21-ին, հայտնի են եզրափակիչ դուրս եկած բոլոր մասնակիցները:

Երկրոդ կիսաեզրափակչի 17 մասնակիցներից եզրափակիչ են դուրս եկել 10-ը՝ Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Չեռնոգորիայի, Կիպրոսի, Ադրբեջանի, Լատվիայի և Իսրայելի ներկայացուցիչները:

Այսպիսով՝ եզրափակչում 20 մասնակիցներ են: Եզրափակիչ փուլը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 23-ին: Հաղթող երկիրը իրավունք կստանա հաջորդ տարի եվրոպական երգի մրցույթն անցկացնել իր հարկի տակ:  

Ըստ ТАСС-ի՝ բուքմեքերները մրցույթի եզրափակիչ փուլում հաղթողի հավանական թեկնածուներ են համարում Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինային, շվեդ երգիչ Մոնս Զերմերլյովին և Իտալիան ներկայացնող խմբին:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան հնարավոր է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»’
Հաջորդ հոդվածը‘ Կեհլ. «Կարիերայիս ավելի լավ ավարտ չէի կարող պատկերացնել»’