‘Հայտնի են Երեւանի ավագանում ՀՀԿ խմբակցության անդամների անունները. «Տուրբոն» դրանց թվում է’

1678

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է Երեւանի ավագանում  ՀՀԿ ցուցակից ավագանու անդամներ  ընտրվածների ցանկը:

Այսպիսով, Երեւանի ավագանում հաջորդ չորս տարիներին որոշումներ կկայացնեն Տարոն Մարգարյանը, Սմբատ Լպուտյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Հովիկ Մուսայելյանը, Աստղիկ Գեւորգյանը, Արա Երնջակյանը, Մարտին Վարդազարյանը, Ենոք Ազարյանը, Լեւոն Իգիթյանը, Աննա Ասատրյանը, Կամո Հովհաննիսյանը, Գրիգոր Մինասյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Դովլաթյանը, Նաիրա Նահապետյանը, Հայկ Դեմոյանը, Կամո Արեյանը, Լափաուրի Նատալյան, Դավիթ Սեդրակյանը, Համբարձում Շահինյանը, Արմեն Երեմյանը, Հովհաննես Մարությանը, Վաչագան Մանուկյանը, Ռոզա Սիրունյանը, Արման Մադաթյանը, Սուրեն Ներսիսյանը, Արթուր Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը, Սերգեյ Մկրտչյանը, Հայրապետ Հայրապետյանը, Հակոբ Էքիզլարյանը, Մանասե Թադեւոսյանը, Արա Կետիկյանը, Հակոբ Խաչատրյանը, Գրիգոր Սարգսյանը, Արամ Աղաբաբյանը, Գեւորգ Խաչատրյանը, Սերգեյ Ասատրյանը, Աշոտ Պապայանը, Հրաչյա Այվազյանը, Մանվել Ավետիսյանը, Արմեն Ամոյանը: 

Ինչպես տեսնում ենք, ավագանու ՀՀԿ խմբակցության կազմում ներկայացված կլինի նաեւ Աշոտ Պապայանը՝ «Տուրբոն»: Վերջինս ապրիլի 23-ին քարոզարշավային հանդիպման ժամանակ հարձակվել է iLur.am-ի թղթակից Հակոբ Կարապետյանի վրա եւ նրան մարմնական վնասվածք հասցրել, ապա՝ իրեն ուղեկցող խուժանի օգնությամբ խլել լրագրողի տեսախցիկը եւ ջնջել առկա տեսագրությունները: Նշենք, որ Պապայանը դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ընդգրկված է ընդամենը որպես վկա. ոստիկանությունը դեռ «բավարար ապացույցներ չի հավաքել»՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար: Մինդեռ, հիշեցնենք, որ մեր լրագրողի վրա հարձակումը տեղի է ունեցել օրը ցերեկով՝ բազմամարդ վայրում:

Հիշեցնենք նաեւ, որ  Տուրբոյի եւ մյուսների «ընտրության» օրվա՝ մայիսի 5-ի գիշերը քաղաքի տարբեր հատվածներում 19 հոգի, խախտելով հասարակական կարգը, հրավառություն էին կազմակերպել: Ոստիկանությունը նույն գիշերվա ընթացքում «օպերատիվ կերպով» հայտնաբերել եւ պատժի է ներկայացրել բոլոր 19 իրավախախտներին: Մինչդեռ նույն ոստիկանությունը «դժվարանում է» կամ «բավարար ռեսուրսներ չունի» պատասխանատվության ենթարկելու լրագրողի դեմ հարձակված հանցագործներին: Ամենայն հավանականությամբ՝ որովհետեւ հանցագործների պարագլուխը տվյալ դեպքում ՀՀԿ-ական է եւ Երեւանի ավագանու անդամ: 

Նախորդ հոդվածը‘Գազի թանկացման որոշման տակ ստորագրել է նաեւ ԿԸՀ-ն’
Հաջորդ հոդվածը‘Norway Chess 2013. Արոնյան-Համեր` Ուղիղ’