‘Հայտնի են Մոուրինյուի հավանական փոխարինողները ‘

1153

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը դիտարկում է որպես գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին փոխարինող Գուս Հիդինկին հրավիրելու տարբերակը, եթե որոշվի պորտուգալացի մասնագետին հեռացնել աշխատանքից, տեղեկացնում է «The Telegraph»-ը։

Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Չելսին» գլխավորելու է Գուս Հիդինկը, իսկ ամռանը Ռոման Աբրամովիչը որպես գլխավոր մարզիչ կարող է թիմ հրավիրել «Ատլետիկոն» գլխավորող Դիեգո Սիմեոնեին։ Աղբյուրի տեղեկություններով, անգլիական թիմը պատրաստ է իսպանական գրանդին վճարելու Սիմեոնեի համար պահանջվող հրաժարագինը՝ 20 միլիոն եվրոն։

Նախորդ հոդվածը‘Պերեսը «Ռաուլին» «Ռեալում» աշխատելու առաջարկ է արել’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն հաղթանակներով Անգլիայի առաջնության բոլոր ժամանակների մարզիչների ցանկում առաջատար է’