‘Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները’

925

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի բոլոր՝ 16 մասնակիցները:

Առաջին տեղով 1/8 եզրափակիչ դուրս եկան՝ Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Աթլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան», Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Չելսին», պորտուգալական «Պորտուն» և «Մոնակոն»: Լոնդոնի «Արսենալը», ֆրանսիական ՊՍԺ-ն, Թուրինի «Յուվենտուսը», Լեւերկուզենի «Բայերը», Դոնեցկի «Շախտյորը», շվեյցարական «Բազելը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» և Գելզենկիրխենի «Շալկեն» փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովեցին՝ խմբերում գրավելով երկրորդ տեղը: Այսպիսով՝ խմբերն ունեն հետևյալ տեսքը՝

A խումբ
«Ատլետիկո»
«Յուվենտուս»

B խումբ
«Ռեալ»
«Բազել»

C խումբ
«Մոնակո»
«Բայեր»

D խումբ
«Բորուսսիա Դորտմունդ»
«Արսենալ»

E խումբ
«Բավարիա»
«Մանչեսթեր Սիթի»

F խումբ
«Բարսելոնա»
«Պարի Սեն Ժերմեն»

G խումբ
«Չելսի»
«Շալկե 04»

H խումբ
«Պորտու»
«Շախտյոր»

Հունական «Օլիմպիակոսը», Ամստերդամի «Այաքսը», անգլիական «Լիվերպուլը», ռուսական «Զենիթը», Հռոմի «Ռոման», բելգիական «Անդերլեխտը», Լիսաբոնի «Սպորտինգն» ու Բիլբաոյի «Աթլետիկը» խմբերում հայտնվեցին երրորդ տեղում, ինչի շնորհիվ կպայքարեն Եվրոպայի լիգայում:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 15-ին: Խմբերի հաղթողները կմրցեն երկրորդ տեղ գրաված թիմերի հետ: Այս փուլում իրար չեն կարող հանդիպել նույն երկիրը ներկայացնող և նույն խմբից դուրս եկած թիմերը:

Խմբային փուլից հետո ռմբարկուների ցուցակը 9 գոլով գլխավորում է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, ով 1 գնդակով գերազանցում է «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթեց ՊՍԺ-ին, «Այաքսը» կխաղա Եվրոպայի լիգայում(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գազալցակայաններում գազի գինը բարձրացել է. «ՉԻ»’