‘Հայտնի են Սախարովի անվան մրցանակի հավակնորդների անունները’

1171

Եվրոպայի խորհրդարանը երեկ հրապարակել է 2012թ.  Սախարովի անվան Մտքի ազատության  մրցանակի հավակնորդներին: Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում ներկայացված հինգ հավակնորդներն են՝

1. «Վեսնա» մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար, բելառուսցի իրավապաշտպան Ալես Բելյացկին, որը 2011-ին հարկերից խուսափելու կեղծ մեղադրանքով չորսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Բելառուսի քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու համար:

2. Ռուանդայի ընդդիմության երեք ակտիվիստներ Վիկտուար Ումուհոզան, Դեոգրատիաս Մուշաիդին և Բեռնարդ Նտագանդան, որոնք ներկա պահին անազատության մեջ են:

3. 2010-ին Ումուհոզային արգելել են առաջադրվել որպես նախագահի թեկնածու, իսկ հետագայում ձերբակալել՝ պետական անվտանգության դեմ աշխատելու մեղադրանքով:

4. Պակիստանցի իրավապաշտպան Ջոզեֆ Ֆրենսիսը, որը հիմնել է Claas կենտրոնը, որպեսզի աջակցի կրոնական հողի վրա հետապնդումների ենթարկվող մարդկանց:

5. Ռուսական Pussy Riot խմբի անդամներ Ն. Տոլոկոննիկովան, Ե. Սամուցևիչը և Մ.Ալյոխինան, որոնք 2 տարվա ազատազրկման են ենթարկվել Ռուսաստանի ուղղափառ եկեղեցում «հակապուտինական» փանկ-աղոթք հնչեցնելու համար:

Իրանցի իրավապաշտպան Նասրին Սոտուդեհը և իրանցի ռեժիսոր Ջաֆար Պանահի Սոտուդեհը, որոնք ձերբակալվել են Իրանի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության միջոցառումներին մասնակցելու համար:

Մրցանակի դափնեկրի անունը կհրապարակվի հոկտեմբեր ամսին: 

Նախորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյան. ԱԳՆ-ի շենքը կարող է դառնալ հյուրանոց ‘
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ կանենք իտալացիներին հաղթելու համար’