Հայտնի են Սուպերբոուլ-2023-ի մասնակիցները

328

Որոշվել են Սուպերբոուլ-2023-ի՝ Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) եզրափակիչ խաղի մասնակիցները։

Դրանք են «Ֆիլադելֆիա Իգլսն» և «Կանզաս Սիթի Չիֆսը» ։Ազգային կոնֆերենցիայի եզրափակիչ խաղում «Ֆիլադելֆիան» հաղթեց «Սան Ֆրանցիսկոյին» (31:7): Ամերիկյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Կանզաս Սիթին» հաղթեց «Ցինցինատի Բենգալսին» (23:20):

«Ֆիլադելֆիա Իգլսն» արդեն մեկ անգամ հաղթել է Սուպերբոուլի հանդիպումը, իսկ «Կանզաս Սիթի Չիֆսը»՝ երկու անգամ։ Վերջինս, ընդհանրապես, ամենահաջողակ թիմերից մեկն է վերջին 4 տարում․ սա կլինի թիմի երրորդ եզրափակիչը 2020-ից սկսած։

Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության եզրափակիչ խաղը՝ Սուպերբոուլը (Super Bowl) կանցկացվի 2023 թվականի փետրվարի 12-ին (Երևանի ժամանակով՝ փետրվարի 13-ի, 03։30-ին)։

Նախորդ հոդվածըԴոնալդ Թրամփն սկսել է նախընտրական մրցարշավը
Հաջորդ հոդվածըԶինծառայողի վիրավորվելու դեպքով կա ձերբակալված