‘Հայտնի են քիմիայի գծով Նոբելյան դափնեկիրները’

956

2012 թ. քիմիայի գծով Նոբելյան մրցանակը տրվել է «ռեցեպտորների (ընկալիչներ) հետազոտության համար»: Այդ սպիտակուցները մասնակցում են բջիջների միջև ազդանշանների հաղորդմանը: Նոբելյան մրցանակակիրներ են դարձել ամերիկացի կենսաքիմիկոսներ Ռոբերտ Լևկովիցը և Բրայան Կոբիլկան: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում:

G-Սպիտակուցների գործողության բացատրությունը թույլ է տալիս հասկանալ բջիջների միջեւ ազդակների հաղորդման բարդ համակարգը:  

Այսպես օրինակ՝ վախի զգացողությունից առաջացած ադրենալինի հոսքն օրգանիզմում զգացվում է  մեծ քանակությամբ բջջային ռեցեպտորների աշխատանքի շնորհիվ, ինչի միջոցով միլիարդավոր բջիջներին քիմիական ազդակ է տրվում բջջաթաղանթի միջով:

Նախորդ հոդվածը‘Կախա Կալաձեն Սաակաշվիլիին կզրկի իր «երազանքների քաղաքից»’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Հարությունյան. Այսօր այլ իրականության մեջ ենք ապրում ‘