‘Հայտնի են Curiosity-ի միջոցով ստացված Մարսի հիմնահողի և ջրի քննության արդյունքները’

815

NASA-ի գիտնականները հաղորդել են Curiosity սարքի օգնությամբ ստացված Մարսի հիմնահողի և ջրի քննության արդյունքները, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:  Հիմնահողը պարունակում է մեծ քանակությամբ քիմիական նյութեր, սակայն այս պահի դրությամբ Մարս մոլորակի վրա օրգանական նյութերի առկայության ապացույցներ չկան: Դրա հետ մեկտեղ, գիտնականների խոսքերով, հիմնահողի նմուշներում հայտնաբերվել է պարզ օրգանական նյութերի առկայություն, սակայն առայժմ գիտնականները վստահ չեն, թե այդ միացությունները լիովին մարսյան ծագում ունեն: Չի բացառվում, որ դրանք Երկրից  Մարս է բերել հենց Curiosity մարսագնացը: Բացի այդ, պարզվել է, որ  Մարսի ջուրը շատ ավելի «ծանր» է, քան երկրայինը:

Curiosity մարսագնացը կարմիր մոլորակում վայրէջք է կատարել 2012 թ. օգոստոսի 6-ին: Այն պետք է հիմնահողի և մթնոլորտի համալիր հետազոտություն անցկացնի մարսյան մեկ տարվա (686 օր) ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ակնհայտ անձնական վիրավորանքները արժանանալու են ամենահստակ և փաստարկված արձագանքի’
Հաջորդ հոդվածը‘Հրայր Թովմասյան. Մինչև եկող տարվա վերջ հնարավոր կլինի ներկայացնել վարչական իրավախախտումների ամբողջովին նոր օրենսգիրք’