‘Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու «Grand Chess Tour 2016»-ին’

1569

«Grand Chess Tour 2016»-ի կազմակերպիչները այսօր հրապարակել են մրցաշարքի մասնակիցների ցուցակը:

Այս տարի մրցաշարին կմասնակցեն Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վեսելին Թոփալովը, Վիշվանաթան Անանդը և Վեսլի Սոն: Սենտ-Լուիսի մրցաշարին կազմակերպիչների հրավերով կմասնակցի Դին Լիժենը, իսկ Փարիզյան մրցաշարի կազմակերպիչները հրավիրել են մասնակցելու Լորան Ֆրեսինեին: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կմասնակցի միայն արագ շախմատի մրցաշարին:

Նշենք, որ «Grand Chess Tour 2016»-ի շրջանակներում կանցկացվեն մրցաշարեր Սենտ-Լուիսում, Փարիզում, Լոնդոնում և Բրյուսել-Լյովենում: Ավելացնենք, որ Փարիզում նախատեսվող մրցաշարը կանցակցվի արագ շախմատի կանոններով:

Նախորդ հոդվածը‘Սուարեսը՝ ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել «Լիվերպուլի» եւ «Բորուսիայի» նկատմամբ’