Հայտնի է՝ ով է ճանաչվել տարվա լավագույն մարզիկը Եվրոպայում

145

Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը եվրոպական լրատվական գործակալությունների կողմից անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն մարզիկ։

Քվեարկության արդյունքներով սերբ մարզիկն առաջ է անցել Ֆորմուլա 1-ի աշխարհի եռակի չեմպիոն Մաքս Ֆերստապենին և ձողացատկի օլիմպիական չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր Արման Դյուպլանտիսին (Շվեդիա):

Ջոկովիչի համար սա արդեն 5-րդ հաղթանակն է այս քվեարկությունում, թենիսիստը նախկինում լավագույնն էր ճանաչվել 2011, 2015, 2018 և 2021 թվականներին։ Նախորդ տարի քվեարկությունը հաղթել էր լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը։

Քվեարկության արդյունքները

1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա, թենիս) – 178 միավոր.
2. Մաքս Ֆերստապեն (Հոլանդիա, Ֆորմուլա 1) – 150.
3. Արման Դյուպլանտիս (Շվեդիա, հենացատկ) – 86.

Նախորդ հոդվածըԱրագ շախմատի աշխարհի առաջնության խաղային երկրորդ օրվա արդյունքները
Հաջորդ հոդվածըՊրեմիեր լիգա․ Տարվա գլխավոր հիասթափությունները