Հայտնի է Ա Սերիայի հունվար ամսվա լավագույն մարզիչը

384

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ճանաչվել է իտալական Ա Սերիայի հունվար ամսվա լավագույն մարզիչ։

Նշենք, որ 63-ամյա մասնագետն այս մրցաշրջանում երկրորդ անգամ է արժանանում այս մրցանակին։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս նեապոլիտանական թիմը անցկացրել է հինգ հանդիպում, որոնցից չորսում հաղթել է և մեկ պարտություն կրել։ Իտալիայի ընթացիկ առաջնության 20-րդ տուրից հետո Սպալետիի թիմը 53 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածըՌոնալդուն փրկում է Ալ-Նասրին պարտությունից` իր առաջին գոլը խփելով Սաուդյան Արաբիայի առաջնությունում
Հաջորդ հոդվածըՍալահը ցանկանում է հեռանալ «Լիվերպուլից»