Հայտնի է Բունդեսլիգայի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

437

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Գերմանիայի առաջնության՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:

Նախորդ ամիս 21-ամյա ռմբարկուն Բունդեսլիգայում անցկացրել է 3 հանդիպում, դարձել 3-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

«Բորուսիան» այդ խաղերում տարել է 2 հաղթանակ, կրել 1 պարտություն և 9 միավորով երրորդ տեղում է:

Նախորդ հոդվածըՖԻՖԱ. Երկրպագուների մեծամասնությունը կողմ է ԱԱ-ն երկու տարին մեկ անցկացնելու տարբերակին
Հաջորդ հոդվածըՀայաստանի ազգային հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում