‘Հայտնի է Բունդեսլիգայի 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը’

1003

 

Գերմանական Kicker պարբերականը քվեարկություն էր կազմակերպել 248 ֆուտբոլիստների շրջանում՝ պարզելու Բունդեսլիգայի 2016/17 մրցաշրջանի լավագույն խաղացողին:

Արդյունքների ամփոփումից հետո պարզ է դարձել, որ լավագույնի կոչմանն է արժանացել Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը ստացել է ձայների 25%-ը: 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել «Լեյպցիգ»-ի  կիսապաշտպան Նաբի Կեյտան (15,7%): Իսկ Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով 31 գոլով դարձել էր առաջնության լավագույն ռմբարկու, ստացել է ձայների 10,5%-ը:

Արդեն իսկ ավարտված մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիա»-ի կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 33 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Իններորդ երկիրը խզեց դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ’
Հաջորդ հոդվածը‘Իրանում հարձակում է տեղի ունեցել խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի վրա. Տեսանյութ’