‘Հայտնի է Գվարդիոլայի՝ «Բավարիա»-ից հեռանալու պատճառը’

2062

Հայտնի են Խոսեպ Գվարդիոլայի՝ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին որոշման պատճառները:

Bild-ի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը հրաժարվել է մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրել՝ ակումբի վարած տրանսֆերային քաղաքականության պատճառով:

Նշվում է, որ ամռանը Գվարդիոլան «Բավարիա»-ի ղեկավարներին խնդրել է ձեռք բերել Դանիլոյի կամ Մատեո Դարմիանի իրավունքները, որպեսզի Ֆիլիպ Լամը կարողանա հանդես գալ կենտրոնական գծում: Սակայն մարզչի խնդրանքը մերժվել է:

Ի վերջո, մյունխենյան ակումբի ղեկավարները գնել են Արտուրո Վիդալի տրանսֆերը, ինչի պատճառով Լամը տեղափոխվել է պաշտպանության գիծ: Գվարդիոլան դժգոհ է նաև Տոնի Կրոսի տրանսֆերի վաճառքից:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից կհեռանա 2016 թվականի ամռանը:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. Boxing day-ը խանգարում է Անգլիայի հավաքականին’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ» – «Լեսթեր» 1-0․Առաջատարը պարտվում է (տեսանյութ)’