‘Հայտնի է դատարանի բակում կրակոցներ արձակած անձի ինքնությունը’

2783

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած անձը 1983 թ. ծնված Հայկ Կյուրեղյանն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոտիկանությունից, նրան բերման են ենթարկել Ոստիկանության կենտրոնականի բաժին: Օդամղիչ ատրճանակից նրա արձակած կրակոցներից ոստիկանության հինգ ծառայողներ են վիրավորվել:  

Հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի գործով առաջին դատական նիստի մեկնարկին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ են հնչել: Կրակողը նախ հայտարարել է, որ ամեն կերպ խանգարելու է դատավարությունը, այնուհետև, բարձրանալով մի մեքենայի վրա, սկսել է ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: 

Ինչպես են բերման ենթարկում
դատարանի բակում կրակած
երիտասարդին (տեսանյութ)

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Դմիտրի Կիսելյովը ԱԺ էր ժամանել «Համերով»’
Հաջորդ հոդվածը‘Վերին Լարսը կարող է բացվել մինչև հունիսի 15-ը’