‘Հայտնի է դարձել, թե ինչու էր զայրացել գյուղնախարար Սերգո Կարապետյանը’

1279

Այսօր կառավարության շենքում լրագրողները գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ են դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ ներկրելու իրավունքը տվել «Ֆլեշ» ու «Մասիս բերրիություն» ընկերություններին և սահմանված կարգով գնումներով մրցույթ չեն անցկացրել: Այս հարցը հունից հանել էր նախարարին և նա լքել էր մամուլի կենտրոնը: Այժմ արդեն պարզ է դառնում նախարարի զայրույթի պատճառը, քանի որ նա պարզապես չի կարողացել պատասխանել, թե ինչու են «Ֆլեշի» Բարսեղն ու ՊԵԿ նախագահի զարմիկը արտոնյալ պայմաններով ներկրելու իրավունք ստացել: Մեր տեղեկություններով՝ «Մասիս բերրիություն» ընկերության տնօրենը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի քեռու տղան է:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթը բացահայտել էր, որ կառավարությունը 32 միլիարդ դրամ բյուջետային վարկ է տրամադրելու այդ ընկերությանը տարեկան ընդամենը 0.001 տոկոսով, ընդ որում՝ առանց գրավի, գումարած 171 միլիոն դրամ, որպեսզի կազմակերպի գնված պարարտանյութի տեղափոխումը և բաշխումը։ 

Տեղին է հիշել կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Գոնե տեխնիկական խնդիրները կարո՞ղ ենք լուծել, կանոնակարգերը կարո՞ղ ենք գրել: Հետո գնալ էն մարդկանց հետևից, ովքեր մատակարարներից պարտքեր են վերցնում, գնալ էն մարդկանց հետևից, ովքեր իրանց քեռու տղային են բերում, տենդերում հաղթեցնում կրկնակի ավել գներով»:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 2-ին կհայտնի՝ վերջապես ՍԴ դիմելո՞ւ են, թե՞ ոչ’
Հաջորդ հոդվածը‘Միլիարդատերերի թվով Ասիան ճանաչվել է համաշխարհային առաջատարը’