‘Հայտնի է դարձել նոր «Միսս Ամերիկան» (Լուսանկարներ)’

1044

Հայտնի է դարձել նոր «Միսս Ամերիկան» 

ԱՄՆ-ում ամփոփվել են «Միսս Ամերիկա» ամենամյա գեղեցկության մրցույթի արդյունքները: «Միսս Ամերիկա 2013» հեղինակավոր տիտղոսին է արժանացել Նյու Յորքի առաջին գեղեցկուհի, 23-ամյա Մելորի Հեգանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Հարավային Կարոլինայի և Օքլահոմայի ներկայացուցիչները:

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, վկայակոչելով Associated Press-ին, աղջիկն իր հաղթանակն ապահովել է հարց ու պատասխանի փուլում: Ի պատասխան ժյուրիի անդամի այն հարցին, թե արդյոք ամերիկյան դպրոցներին անհրաժեշտ է զինված պահակախումբ ունենալ՝ գեղեցկուհին հայտարարել է. «Բռնությանը չի կարելի բռնությամբ պատասխանել»:

Այսպիսով՝ Մելորի Հեգանը տարեվերջին Ամերիկան  կներկայացնի «Միսս տիեզերք 2013» մրցույթի ժամանակ: Իսկ մինչ այդ աղջիկը բարեգործական շրջագայություն կկատարի Միացյալ Նահանգներում: Գեղցկուհին մտադիր է դասախոսություններ կարդալ մի շարք նահանգներում և մանկական բարեգործական հիմնադրամներից մեկի համար նվիրատվություններ հավաքել:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյան. Աշխատանքային խմբի մասին ակնարկել եմ’
Հաջորդ հոդվածը‘Սպանության մեջ կասկածվող Մոլդովայի գլխավոր դատախազը հրաժարական է ներկայացրել’