‘Հայտնի է նոր «Աստղային պատերազմների» լույս տեսնելու ժամանակը’

1385

Disney-ն ու Lucasfilm-ը հայտարարել են «Աստղային պատերազմների» 7-րդ դրվագի շնորհանդեսի օրը, որի ստեղծումը վստահվել է ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսին, գրում է filmpro.ru-ն:
Ֆիլմի նկարահանումներին կմասնակցեն նաև նախորդ մասերի դերասանները՝ Հարիսոն Ֆորդը, Քերի Ֆիշերը ու Մարկ Հեմիլը, և ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2015թ. դեկտեմբերին: 
«Աստղային պատերազմներ. մաս 7-րդ» ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2014թ. գարնանը: 
Վերջերս ֆիլմի ստեղծողները հայտարարել էին բաց մրցույթ, որը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքներում ու Իռլանդիայում: 
Սցենարով կզբաղվի նախագծի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը, նրան կօգնի Լոուրենս Կազդան:

Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2015թ. դեկտեմբերի 18-ին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2013 թվականի երրորդ եռամսյակում աճել է 3.8%, մինչև 1.1 մլրդ դոլար’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է՝ ՄՄ մտնելու համար Հայաստանը հրաժարվի ԵՄ ստանդարտներից’