Հայտնի է «Ռոմայի» առաջիկա տրանսֆերային պատուհանի գլխավոր թիրախը

441

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին իր ուշադրությունն է սևեռել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զաքարիայի վրա:

Ըստ աղբյուրի` արդեն առաջիկա ձմռանը հռոմեացիները կփորձեն ամեն գնով ձեռք բերել շվեյցարացու տրանսֆերը: Զաքարիայի պայմանագրի ժամկետը իր ներկայիս ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ օգոստոսին «Ռոման» հրաժարվել էր 24-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 20 միլիոն եվրո:

Հարկ է նշել, որ Զաքարիայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»:

Նախորդ հոդվածըԱՄՆ-ի և ԵՄ-ի արձագանքը Աֆղանստանի նոր ժամանակավոր կառավարությանը
Հաջորդ հոդվածըԳանին հերքում է, թե Աֆղանստանից փախչելիս մեծ գումար է տարել իր հետ