‘Հայտնի ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Ջերրարդի կյանքի մասին’

990

Հայտնի ռեժիսոր Ազիֆ Կապադիան ցանկանում է փաստագրական ֆիլմ նկարել «Լիվերպուլ»-ի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդի կյանքի և կարիերայի մասին, հայտնում է The Mirror-ը:

Դևիդ Բեքհեմը, Ուեյն Ռունին, ինչպես նաև մարզիչներ Քեննի Դալգլիշն ու Սվեն-Յորան Էրիկսոնը արդեն համաձայնվել են մասնակցել ֆիլմի նկարահանումներին:

Հարկ է նշել, որ Կապադիի նախորդ աշխատանքը՝ հայտնի երգչուհի Էմի Ուայնհաուզի մասին ֆիլմը, այս տարի նոմինացվել է Օսկար մրցանակի:

Հիմա ռեժիսորը աշխատում է Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի մասին դոկումենտալ ֆիմլի վրա:

Նախորդ հոդվածը‘WhoScored.com: Մխիթարյանը՝ «Բորուսիա» — «Հոֆենհայմ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» գլխավորելուց առաջ Կլոպը ցանկանում է այլ թիմերում փորձ հավաքել’