Հայտնի փոփ աստղը ելույթ կունենա ՉԼ-ի եզրափակչի բացմանը

440

Գրեմմիի մրցանակակիր, փոփ աստղ Կամիլա Կաբելոն ելույթ կունենա 2022 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի բացման արարողությանը։

Կուբայական ծագումով ամերիկուհի փոփ աստղը, ով առավել հայտնի է իր Bam Bam, Señorita և Havana հիթերով, բեմ կբարձրանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում՝ ՉԼ եզրափակչի մեկնարկից մի քանի րոպե առաջ:

«Ես շատ ուրախ կլինեմ բեմ բարձրանալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին: Ես մտադիր եմ իսկապես հատուկ շոու կազմակերպել: Սպասում եմ անհամբեր»,- երգչուհու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նախորդ հոդվածըՓսակին չի հաստատել Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի մասնակցությունը
Հաջորդ հոդվածըՑմահ ազատազրկում լրտեսության մասին օրենքը խախտողների համար