‘Հայրենական արտադրության եվրոպական «կտերը»’

1393

Արեգ Գեւորգյանը Ֆեյսբուքում գրում է.

Ֆեյսբուքը սկսեց քննարկել, թե ինչ հակաժողովրդավարական քայլ է անում ոստիկանությունը: Իբր` այն պաշտպանում է մեծամասնության շահը, անտեսում է ու հալածանքներ է նախապատրաստում փոքրամասնության նկատմամբ: Առաջին հայացքից, իհարկե, հենց այսպիսի տպավորություն ենք ստանում:

Սակայն, իրականում այս դատողությունները բացարձակապես կապ չունեն իրականության հետ: Ոստիկանությանը և առհասարակ Հայաստանում գործող հակաժողովրդական իշխանություններին չեն հետաքրքրում ոչ միասեռականները, ոչ երկսեռականները և ոչ էլ ընդհանրապես մեծամասնության ու փոքրամասնության շահերը: Իսկ Վովա Գասպարյանի ղեկավարած կառույցի, ինչպես նաև Սերժ Սարգսյանին սպասարկող մյուս իշխանական հատվածների հրապարակային ցանկացած գործողություն հարկավոր է դիտարկել, որպես կոնկրետ քարոզչական նպատակներ ունեցող թատրոն:

Նման «սկանդալային» լուրը, ինչպես ոստիկանության «միջնադարյան» առաջարկն է օգտագործվում է բացառապես իրական կարևոր և սկանդալային թեմաներից (քաղաքական հետապնդումներ, Սերժ Սարգսյանի կողմից վարվող միջազգային գաղտնի բանակցություններ, թանկացումներ և այլն) հասարակական ուշադրությունը ժամանակավորապես շեղելու նպատակով: Մանավանդ, երբ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում փորձում է երևալ հնարավորինս ժողովրդավար: Չի բացառվում նաև, որ հենց արևմուտքին քծնելու նպատակով էլ հայրենի ավազակապետը նախաձեռնի, իսկ այնուհետև հրապարակայնորեն դատապարտի նման հակաժողովրդավարական քայլը:
Միակ բանը, որ Սերժ Սարգսյանի հանցախումբը լավ է իրականացրել այս տարիների ընթացքում՝ դա Հայաստանի և հայաստանցիների թալանն ու, իհարկե, թատերական ներակայացումների կազմակերպումն է: 
Համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո Վովա Գասպարյանն ու Սերժ Սարգսյանը անգործ չեն մնա: Լավ շոու-ներկայացումները պահանջված են ամենուր:  

Նախորդ հոդվածը‘Խաչատուրովը կծառայի մինչև 2017 թ.’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարության հերթական թիրախը Լիճք գյուղն է’