Հայրենասիրական դավաճանություն, կամ՝ հակառակը

1870

Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրում է․

Լրահոսում հանդիպում եմ «7 պահանջ՝ ի պատասխան Ադրբեջանի 5 առաջարկի» վերնագրով մի նյութ (Հրապարակ, 16.03.2022)։ Առաջին իսկ տողերից մտածում եմ, թե դա մի ՊԱՄՖԼԵՏ է, ծաղր՝ ուղղված այսօրվա «ոչմիթիզականության» հասցեին։ Մինչեւ վերջ հասնելով՝ այդ տպավորությունս դառնում է համոզմունք՝ մանավանդ, երբ կարդում եմ «Հայոց ցեղասպանության ճանաչման» Ադրբեջանին ներկայացվող պահանջը։

Ահա այդ տեքստն ամբողջությամբ. «Ի պատասխան օկուպանտ ադրբեջանի՝ Հայաստանին առաջարկված այլևս բոլորին հայտնի 5 առաջարկությունների, հայկական կողմը օկուպանտ Ադրբեջանին պետք է ներկայացնի հետևյալ 7 պահանջները՝

1. Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների, պատանդների անհապաղ ազատ արձակում և վերադարձ Հայաստանի Հանրապետություն:

2. 2021թ. մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների անհապաղ դուրս բերում ՀՀ տարածքից:

3. 2021թ. հունիսի 15-ին Արցախի Հանրապետության օկուպացված քաղաքներից մեկում՝ Շուշիում, թուրքիայի և ադրբեջանի կողմից ընդունված հռչակագրի դենոնսացիա (չեղյալ հայտարարում):

4. Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքների դեօկուպացիա, ստատուս-քվոյի վերականգնում 2020թ. սեպտեմբերի 26-ի դրությամբ:

5. Արցախի Հանրապետության անկախության ճանաչում:

6. Հայոց ցեղասպանության ճանաչում:

7. Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ ու ուժ կիրառելուց և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամապատասխան քայլերից»:

Ստորագրված է՝ «Ստեփան Հասան-Ջալալյան, քաղաքագետ»։

Կասկածում եմ, թե իրական մարդը կարող է իր անունով նման մի բան գրել, գուցե՝ կեղծանուն է։ Փնտրում եմ համացանցում՝ կա նման իրական մարդ։ Անգամ երկու տարի առաջ փորձել է թեկնածուական ատենախոսություն պաշտպանել. Երկու ընդդիմախոսները միաձայն խոտանել են նրա գրածը։ Դրա համար էլ դարձել է քաղաքագետ։ Եթե կա նման մարդ, արդեն բացառվում է լավատեսական այն տարբերակը, թե «հերոսական» այս նյութը պամֆլետ է։ Այն գրվել է իրական մարդու կողմից եւ ամենայն լրջությամբ։

Իսկ եթե գրվել է ամենայն լրջությամբ, մենք էլ ամենայն լրջությամբ հարցնենք.

— Այս ի՞նչ նեղ գավառական հայրենասիրություն է, իրականում՝ ազգային դավաճանություն, Հայաստանի եւ Արցախի ժողովրդի պատմական իրավունքների ուրացում։ Իսկ ո՞ւր մնացին Դաշտային Արցախը, նախկին Շահումյանի շրջանը, մինչեւ Քուռ ընկած բնիկ արցախյան հողերը։ Եւ ինչո՞ւ միայն Արցախը, ա՛յ գավառամիտ, իսկ ո՞ւր մնացին Նախիջեւանը, Կարսը, Սուրմալուն, Արեւմտյան Հայաստանը, Կիլիկիան… Հազիվ վերջապես ծնկի ենք բերել մեր դարավոր ոսոխներին, ինչո՞ւ ես խնայում, ի՞նչ ես ստացել դավաճանական այդ քայլիդ համար…։

Նախորդ հոդվածըՊուտին․ «Հատուկ գործողությունն» ընթանում է ըստ պլանի
Հաջորդ հոդվածըՏանում ա, պանիկան տանում ա. ՉԻ