Հայրենասիրություն՝ ըստ Սի Ձինպինի

437

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը ուրբաթ օրը չինացի երիտասարդ սերնդին կոչ է արել սիրել իրենց երկիրը, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և սոցիալիզմը։

Պետության ղեկավարը, որը նաև իշխող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն է,  նման կոչով է հանդես եկել  Դուանյու տոնի կապակցությամբ։ Այդ օրը, որը նշվում է լուսնային օրացույցի հինգերորդ ամսի հինգերորդ օրը, Չինաստանում հիշատակում են հայրենասեր-բանաստեղծ Ցյույ Յուանին (մ․թ․ա․ 340-278 թթ․)։

«Ժամանակակից Չինաստանում պատրիոտիզմի էությունը սերն է միաժամանակ երկրի, կուսակցության և սոցիալիզմի հանդեպ»,- ասել է Սի Ձինպինը։

Մարտնչող թագավորությունների դարաշրջանում Չու հին պետությունում բարձր պաշտոն զբաղեցրած Ցյույ Յուանը աստիճանազրկվել էր հենցի իր հայրենասիրական ստեղծագործությունների պատճառով։ Իմանալով իր պետության պարտության մասին՝ հուսահատ բանաստեղծը նետվել էր գետը։

Այդ օրը Չինաստանում ավանդաբար «վիշապակերպ նավերի» մրցույթ է կազմակերպվում և ուտում են ցզունցզի՝ հատուկ ձևով պատրաստված բրինձ բամբուկի կամ եղեգնի տերևների մեջ:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածըՍիրիայի հյուսիս. Թուրքիայի նոր գործողությունը թույլ կտա վերահսկողություն հաստատել 600 կմ սահմանի վրա
Հաջորդ հոդվածըՄադուրոն կարգադրել է հատուկ գործողություն անցկացնել թմրամաֆիայի դեմ