‘Հայրը ճանաչել է Անկարայի ահաբեկչության մահապարտին’

1264

Փետրվարի 17-ին Անկարայում պայթյուն իրականացրած մահապարտը Թուրքիայի քաղաքացի Աբդուլբակի Սոմերն է եղել, չորեքշաբթի հաղորդել է թուրքական Hurriyet-ը:

Թերթը հղում է անում փորձաքննության արդյունքներին: Ենթադրյալ հանցագործին ԶԼՄ-ներում հրապարակված լուսանկարներով ճանաչել է նրա հայրը՝ Մուսա Սոմերը, ընդ որում՝ նրա և ահաբեկչության վայրում մահապարտից վերցրած արյան ԴՆԹ-ները համընկել են:

Փետրվարի 19-ին ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» ռազմական խմբավորումը:

Փետրվարի 17-ին Անկարայի կենտրոնում, զինված ուժերի շտաբից, խորհրդարանից և կառավարական շենքերից ոչ հեռու տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով զոհվեց 28 մարդ (26-ը՝ զինվորականներ), 61 հոգի վիրավորվեց: Պայթուցիկներով լիցքավորված ավտոմեքենան պայթել էր այն պահին, երբ խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգ էր առել Թուրքիայի գլխավոր շտաբի անձնակազմին տեղափոխող ավտոբուսը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. «Գուանտանամոյի բազայի կալանավայրը պետք է մեկընդմիշտ փակվի»’