‘Հայրիկյանի անժամկետ նստացույցը չսկսված՝ ավարտեց’

1598

«Վիլնյուս կամ հրաժարական» կարգախոսով այսօր նախագահականի դիմաց նստացույց հայտարարած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Երկիր Մեդիայի տեսախցիկի առջեւ դադարեցրեց նստացույցը րոպեներ առաջ։ «Մենք պահանջում ենք պատշաճ մասնակցություն Վիլնյուսի գագաթնաժողովին, եւ այժմ տեղեկացանք, որ Հայաստանը ներկայացվելու է ՀՀ նախագահի (Հայրիկյանը, ըստ երեւույթին, նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) գլխավորությամբ։ Հետեւաբար, դադարեցնում եմ նտացույցը եւ սկսում պատրաստվել հանրահավաքի»,- ասել է Հայրիկյանը: Վերջինիս հանրահավաքը կկայանա նոյեմբերի 29-ին։

Նախորդ հոդվածը‘Շվեդիայում ՀՀ նոր դեսպանը Արտակ Ապիտոնյանն է ‘
Հաջորդ հոդվածը‘«Հակահարվածի» անդամները ցույց տվեցին «այն ամենն, ինչ մտածում են Սերժի մասին», ու բերման ենթարկվեցին’