‘Հայրիկյանի դեմ մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ՝ 34-305 հոդվածի հատկանիշներով’

1251

iLur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ ոստիկանությունում նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.Օր. 34-305 հոդվածի հատկանիշներով՝ (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով):

Գործի քննության համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Հետաքննությունը վարում է ԱԱԾ-ը: 

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանի կուսակցական ընկերը պնդում է, որ նրան կարող են թունավորել’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Հովիկ Աբրահամյանի, Հայրիկյանին կրակողի հետեւում քաղաքական ուժեր են կանգնած (Տեսանյութ, լուսանկարներ)’