‘Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում’

1236

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի ընդունարանում iLur.am-ին տեղեկացրին, որ հրազենային վնասվածք ստացած Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում: Բուժաշխաըտողները շարունակում են նրան բուժօգնություն ցուցաբերել: Քիչ առաջ հիվանդանոց են ժամանել վարչապետ Տիգրան Սարգսյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանությունը մի քանի րոպե առաջ ահազանգ է ստացել Տպագրիչների փողոցից այն մասին, որ Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել իր տան շքամուտքի մոտ: Նա տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Վնասվածքի ծանրության աստիճանի մասին Աշոտ Ահարոնյանն առայժմ տեղեկություն չունի: Այլ մանրամասներ ճշտվում են:

Մեր տեղեկություններով, Հայրիկյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, ստանում է առաջին բուժօգնությունը է ստանում: Բժիշկներն առայժմ հրաժարվում են նրա վիճակը գնահատել: Նշվում է, որ հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ վերին շրջանում:

 

Նախորդ հոդվածը‘Նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Հայրիկյանի դեմ մահափորձը երկրում վիճակն ապակայունացնելու նպատակ ունի’