‘Հայրիկյանի վիճակը կտրուկ վատթարացել է’

1373

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակը կտրուկ վատթարացել է, ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության, հայտնել է ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը:

«Այժմ մենք նրան հիվանդանոց ենք տանում», — ասել է Եղնուկյանը: Նրա խոսքերով, գիշերները Հայրիկյանի ցավերն ուժգնանում են, սակայն այս գիշեր ցավերն անտանելի են դարձել, եւ նրան չեն օգնել նույնիսկ ցավազրկող դեղերի հինգ ներարկումները:   

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է տեղի ունեցել հունվարի 31-ին՝ Երեւանի Տպագրիչների փողոցում գտնվող իր տան դիմաց: 

Նախորդ հոդվածը‘«Ազատության հրապարակը» կոչ է անում անվավեր դարձնել քվեաթերթիկը’
Հաջորդ հոդվածը‘Թե որ տեսնեք Սարգսյանին Վարդենիսի փողոցներում, ասեք նրան՝ Իլհամն ասավ՝ «Հոշ գիդյարսա՜ն, հոշ գիդյարսա՜ն»’