‘Հայրիկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել’

1003

Պարույր Հայրիկյանի վիրահատությունն արդեն ավարտվել է: Բժիշկների խոսքով՝ այն բարեհաջող է անցել: Այս մասին panarmenian.net-ի թղթակցին ասել է ՀՀ նախագահի թեկնածուի մամուլի խոսնակ Մանյա Այվազյանը, հավելելով, որ այժմ Հայրիկյանը գտնվում է բոքսում:

Երեկ՝ ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը և Իրանը քննարկել են դատապարտյալների փոխանակման հարցը’
Հաջորդ հոդվածը‘Երևանում տեղի է ունեցել «Ջուղա» վավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)’