‘Հայրն ապացուցել է, որ «Արաբկիր» բ/կ-ի բժիշկներն են եղել իր դստեր մահվան պատճառը’

1330

2013-ի հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ շուրջ 11 ամիս պայքարելուց, փորձաքննության արդյունքները 2 անգամ բողոքարկելուց հետո փաստաթղթերով ապացուցել է, որ «Արաբկիր» բ/կ-ի բժիշկներն են եղել իր դստեր մահվան պատճառը։

Թերթը հիշեցնում է, որ Գեորգին իր դստերը հիվանդանոց էր տարել 2012թ. դեկտեմբերի 31-ին, և բժիշկները նրան ասել էին, թե երեխայի մոտ սովորական վիրուս է, կանցնի, սակայն հունվարի 2-ին երկամյա Լիայի վիճակը բարդացել էր, նրան փրկել չէր հաջողվել. «Երրորդ փորձաքննությունից հետո նոր կարողացա ապացուցել, որ իմ երեխան մահացել է բժիշկների անփութության պատճառով։ Ես չէի կարող թողնել, որ իմ երեխայի արյունը չորանար, գնար։ Այդ վերաբերմունքի արդյունքում այլ երեխաներ կարող են տուժել։ Այնպես որ, մենք կդիմենք դատարան, որ բոլորը պատասխան տան»։

 ««Արաբկիր» բ/կ-ի սեփականատերն Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանն է, որի որդին օրերս նշանակվեց ՀՀ առողջապահության փոխնախարար»,–հիշեցնում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հիմա՛’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի ա լյա Պուտին ասուլիսը. Մամուլ’