‘Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի’

1217

Հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ դեկտեմբերի 14-ին կանցկացվի պլանային դիտարկում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, դիտարկումը տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզի Կայանավանի հատվածում:

Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը և Խրիստո Խրիստովը: Հայկական կողմից կմասնակցեն ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի օգնականներ Ժիրի Աբերլեն և Եվգենի Շարովը: Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը գնդապետ Անդրանիկ Մկրտումյանն է:

Նախորդ հոդվածը‘Քննչականի պետն ու դատախազը ծեծել են իրար’
Հաջորդ հոդվածը‘Forbes-ը հաշվել է երգչուհիների եկամուտները. Առաջատարն է Բրիտնի Սփիրսը (ֆոտոշարք)’