‘Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի’

769

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թովուզի շրջանում իրականացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի: Հայկական կողմից մոնիտորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը և դաշտային օգնական Իրժի Աբերլեն:

Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և ֆինանսական վարչության ղեկավար Պիտեր Սվեդբերգը:

Նախորդ հոդվածը‘Տեղեկատվություն՝ դատական կարգադրիչների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ներգրավված մեղադրյալների մասին’
Հաջորդ հոդվածը‘Միջոցառում Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչությունում’