‘Հայ Ազգային Կոնգրեսը աջակցում է եզդի համայնքի բողոքին. Հայտարարություն’

1531

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը.

Այսօր կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչների խաղաղ ցույց։ Նրանք Իրաքի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները որակել են որպես եզդիների դեմ իրականացվող ցեղասպանություն եւ պահանջել, որպեսզի Հայաստանը ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում բարձրացնի այդ հարցը։

Հայաստանի իշխանությունը, անմասն մնալով սեփական քաղաքացիների բողոքին, եւս մի անգամ բռնություն է կիրառել ցուցարարների նկատմամբ։

Հայ Ազգային Կոնգրեսը աջակցում է եզդի համայնքի արդարացի բողոքին եւ պահանջում է Հայաստանի իշխանություններից` գործուն քայլեր ձեռնարկել Իրաքում եզդիների եւ քրդերի ցեղասպանությունը կանխելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջապես, որպես ՄԱԿ անդամ պետություն, խնդիրը բարձրացնել ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդում, ինչպես նաեւ եռանդուն ջանքեր գործադրել ՄԱԿ-ի եւ նրա Անվտանգության խորհրդի անդամ երկրների լայն աջակցությունն ապահովելու համար։

Նախորդ հոդվածը‘Գազայում զոհվել է «Associated Press»-ի օպերատորը’
Հաջորդ հոդվածը‘Չինարիի պատգամավորը մինչև օրս գյուղ չի այցելել. «Ժողովուրդ»’