Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է

924

Վախճանվել է Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ, Վանաձորի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Արամ Նազարյանը։

Արամ Նազարյանը ծնվել է 1948 թ. Կիրովական (Վանաձոր) քաղաքում։ Ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. ուսումնարանը։ ՀՀ նկարիչների միության անդամ էր։ 1991-ին եղել է Կիրովականի ոստիկանապետ, 1992-99 թթ. Լոռու տարածքային վարչության պետն էր։

Մի շարք անհատական ցուցահանդեսների հեղինակ է և բազմաթիվ հանրապետական ու միջազգային ցուցահանդեսների մասնակից։

Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է Արամ Նազարյանի հարազատներին և մերձավորներին։

Հոգեհանգիստը մայիսի 5-ին (այսօր), ժամը 17.00–21.00` Վանաձորի «Թագավորանիստ» սգո սրահում: Հուղարկավորությունը վաղը` մայիսի 6-ին, ժամը 14.00-ին, նույն վայրից։

Նախորդ հոդվածըԿրեմլը չի մեկնաբանել Պրիգոժինի հայտարարությունը
Հաջորդ հոդվածը«Ռեալի» նախագահը վստահում է Անչելոտիին եւ քննարկել է ապագա ծրագրերը