‘Հայ Ազգային Կոնգրեսի ցավակցությունը Վահագն Հակոբյանցի մահվան կապակցությամբ’

1251

Կյանքից հեռացավ հայաստանյան եւ սփյուռքահայ հասարակական-քաղաքական շրջանակներում հայտնի ու հարգված ազգային գործիչ, մտավորական Վահագն Հակոբյանցը։

Վահագն Հակոբյանցը սփյուռքահայ առաջին մտավորականներից էր, որ 1988-ի Համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից ու մինչեւ վերջ Շարժման կողքին էր, նրա զինվորն ու պատգամախոսը։ Նույն կերպ նա ամենաեռանդուն գործունեությունն է ծավալել ինչպես 1988-ի երկրաշարժի հետեւանքների վերացման, այնպես էլ Հայաստանի անկախության ձեռքբերման ու, մասնավորապես՝ ղարաբաղյան ազգային ազատագրական պատերազմին օժանդակելու բնագավառներում։ Նույնպիսի կրքոտությամբ ու նվիրումով Վահագն Հակոբյանցը նաեւ 2007թ. աշնանից իշխող բռնապետական վարչակարգի դեմ ծավալված Համաժողովրդական շարժման կողքին էր, նրա ակտիվ մասնակիցն ու աջակիցը։

Հայ Ազգային Կոնգրեսը սգում է Վահագն Հակոբյանցի վաղաժամ մահը, ցավակցում հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին։

Վահագն Հակոբյանցի հոգեհանգիստ-պատարագը տեղի կունենա օգոստոսի 2-ին, ժամը 18-ին, Կոնդի ս. Հովհաննես եկեղեցում։

Նախորդ հոդվածը‘Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է’
Հաջորդ հոդվածը‘CAS-ը կարող է թույլ տալ Սուարեսին մարզվել «Բարսելոնա»-ի հետ’