‘Հայ ազգային կոնգրեսի օրենսդրական նախաձեռնությունը ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին’

1027

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 4-րդ մասի §Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով¦ բառերը փոխարինել §համապետական (համապետական են Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները)¦ բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հոդվածը լրացնել նոր` 14-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ.

§14. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով քվեարկության օրը բոլոր տեղամասային կենտրոններում գտնվող քվեարկության սենյակները և տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մետր շառավղով տարածքը տեսանկարահանվում են: Տեսանկարահանումը կատարվում է անընդմեջ` ժամը 07:00-ից մինչև քվեարկության արդյունքների ամփոփումը: Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների պահանջով նրանց տրամադրվում են տեսանկարահանված նյութերի կրկնօրինակները: Տեսանկարահանված նյութերը համարվում են ընտրական փաստաթուղթ: Տեսանկարահանված նյութերի կրկնօրինակները տրամադրելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը¦:

Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածում`

1.  1-ին մասի երկրորդ նախադասությունում ստորակետից հետո լրացնել §բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող¦ բառերը:

2.  3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

3.  4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§4. Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին եւ նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), իսկ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների և ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման և ներբեռնելու հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական եւ անբաժանելի մասն է¦:

Հոդված 4. Օրենսգրքի 8-րդ հոդվածում`

1.  7-րդ մասից հանել §հանվում են զորամասի ընտրողների ցուցակից և¦ բառերը:

2.  8-րդ մասից հանել §պարտադիր ժամկետային զինծառայողները¦ և §վարժական հավաքներ անցնող ընտրողներն¦ բառերը:

3.  11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 9-րդ հոդվածում`

  1. 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.

§Ընտրողների ցուցակների դիմային էջերին նախատեսվում է նաև լուսանցքային տողեր` հանձնաժողովի` ընտրացուցակները ստորագրելու (անհատական կնիքով կնքելու) համար պատասխանատու անդամների և վստահված անձանց ստորագրությունները (անհատական կնիքը, դրոշմը) դնելու համար¦:

  1. 7-րդ մասից հանել §քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու

վայրում¦ և §քրեակատարողական հիմնարկի և ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարները¦ բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 10-րդ հոդվածում`

1.  2-րդ մասից հանել §և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ¦ բառերը:

2.  6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

3.  7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենսգրքի 11-րդ հոդվածում`

1.  1-ին մասի առաջին պարբերությունում §ցուցակների¦ բառը փոխարինել §ցուցակները¦ բառով:

2.  1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

§Ընտրողների ստորագրած ցուցակների լուսապատճենները քվեարկության հաջորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Ընտրողների ստորագրած ցուցակների լուսապատճենները  քվեարկությունից հետո երկու օրվա ընթացքում տեղադրվում են նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված, իսկ համացանցային կայքում տեղադրված` 15 օր: Ընտրողների ստորագրած ցուցակները լուսապատճենահանելու և տեղամասային կենտրոնում փակցնելու, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը¦:

Հոդված 8.  Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը:

Հոդված 9. Օրենսգրքի 17-րդ հոդվածում`

       1.  1-ին մասի §Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվին հավասար թվով¦ բառերը փոխարինել §քառասունմեկ¦ բառով:

2.  3-րդ մասի 3-րդ պարբերությունում §մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների մանդատների թվով¦ բառերը փոխարինել §քառասունմեկով¦ բառով:

3.  3-րդ մասի 3-րդ պարբերության  3-րդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել:

4.  5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 18-րդ հոդվածում`

1.  2-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

2.  3-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

3.  4-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

4.  5-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

5.  7-րդ մասի առաջին նախադասությունում §Նախընտրական քարոզչության ժամանակ¦ բառերը փոխարինել §Ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած¦ բառերով:

6.  7-րդ մասի երկրորդ նախադասությունում §նախընտրական քարոզչության ժամանակ¦ բառերը փոխարինել §ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած¦ բառերով:

7.  8-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

8.  8-րդ մասի առաջին պարբերության վերջին նախադասության §դիմում է դատարան¦ բառերը փոխարինել §որոշում է կայացնում¦ բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 19-րդ հոդվածում`

1.  1-ին մասից հանել §և վճարովի¦ բառերը:

2.  2-րդ մասից հանել §և վճարովի¦ բառերը:

3.  2-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

4.  2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

§Հանրապետության Նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներից յուրաքանչյուրին հանրային հեռուստատեսությամբ տրամադրվում է օրական տասը րոպե տևողությամբ անվճար եթերաժամ` ժամը 20.00-ից 24.00-ի միջակայքում, իսկ հանրային ռադիոյով` օրական քսան րոպե տևողությամբ անվճար եթերաժամ` օրը երկու անգամ` տասական րոպե տևողությամբ¦:

5.  3-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

6.  3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.

§Սույն կետով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաև թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներին քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձևից¦:

7.  4-րդ մասի §հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հրապարակվում է ¦ բառերը փոխարինել §վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ոչ հանրային ռադիոընկերությունները և հեռուստաընկերությունները հրապարակում են¦ բառերով:

8.  5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

9.  6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

10. 10-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

11. 12-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 20-րդ հոդվածում`

1.  1-ին մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

5.  6-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 21-րդ հոդվածում`

Հոդված 14. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

Հոդված 15. Օրենսգրքի 25-րդ հոդվածում`

2.  3-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով գրանցված¦ բառերը:

Հոդված 16. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 31-րդ հոդվածում`

1.  1-ին մասի 3-րդ կետից հանել փակագծերում նշված §բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների¦ բառերը:

2.  1-ին մասի 3-րդ կետի վերջին` §ցուցակներից¦ բառից հետո դնել ստորակետ և կետը լրացնել §լուսանկարահանել և տեսանկարահանել դրանք¦ բառերով:

3.  1-ին մասը լրացնել նոր` §4.1¦ կետով, հետևյալ բովանդակությամբ.

§4.1) անարգել լուսանկարահանելու և տեսանկարահանելու քվեարկության ընթացքը¦:

4,  1-ին մասը լրացնել նոր §4.2¦ կետով, հետևյալ բովանդակությամբ.

§4.2) ինքնուրույն կամ ընտրական հանձնաժողովի քարտուղարի միջոցով ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրանցելու իր դիտարկումներն ու առաջարկությունները քվեարկության ընթացքի, ընտրական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ¦:

Հոդված18. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում՝

1.  2-րդ կետից հանել փակագծերում նշված §բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների¦ բառերը:

2.  2-րդ կետի վերջին` §ցուցակներից¦ բառից հետո դնել ստորակետ և կետը լրացնել §լուսանկարահանել և տեսանկարահանել դրանք¦ բառերով:

3.  լրացնել նոր §7.1¦ կետ, հետևյալ բովանդակությամբ.

§7.1) անարգել լուսանկարահանելու և տեսանկարահանելու քվեարկության ընթացքը¦:

4,  լրացնել նոր §7.2¦ կետ, հետևյալ բովանդակությամբ.

§7.2) սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրելու (անհատական դրոշմով կնքելու) ընտրացուցակները¦:

Հոդված19. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասից հանել §Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ¦ բառերը:

Հոդված  20.  Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§1. Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը¦:

Հոդված 21. Օրենսգրքի 38-րդ հոդվածում`

1.  3-րդ մասից հանել §Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրությունների¦ բառերը:

2.  6-րդ մասից հանել §Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների¦ բառերը:

Հոդված 22. Օրենսգրքի 40-րդ հոդվածում`

  1. 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է Հանրապետության

Նախագահը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին¦:

2.  9-րդ մասի առաջին պարբերությունից հանել §նախագահը¦ բառը:

3.  9-րդ մասի երկրորդ պարբերության առաջին և երկրորդ նախադասություններից հանել §նախագահի¦ բառերը:

Հոդված 23. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին նշանակում է

կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, իսկ հանձնաժողովների նախագահների տեղակալներին և հանձնաժողովների քարտուղարներին ընտրում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց կազմերից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով¦:

Հոդված 24. Օրենսգրքի 42-րդ հոդվածում`

1.  1-ին մասից հանել §առնվազն¦ բառը:

2.  2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, քարտուղարին և անդամներին

նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը¦:

3.  3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

4.  4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

5.  5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

6.  6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

7.  8-րդ մասից հանել §յոթնօրյա ժամկետում, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ¦ բառերը:

8.  9-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 25. Օրենսգրքի 43-րդ հոդվածում`

  1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§1. Ընտրական հանձնաժողովների նախագահները, նախագահների տեղակալները և

քարտուղարները կարող են պաշտոնանկ արվել հետևյալ կարգով.

1) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել

Հանրապետության Նախագահի որոշմամբ:

2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և հանձնաժողովի

քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ, եթե պատշաճ չեն իրականացնում իրենց վերապահված լիազորությունները:

3) Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և

քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ ընդունված որոշմամբ¦:

4) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը կարող են պաշտոնանկ

արվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ ընդունված որոշմամբ¦:

  1. 5-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 26. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 10-րդ մասից հանել փակագծերում նշված

§(բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակներից քաղվածքների)¦ բառերը:

Հոդված 27. Օրենսգրքի 46-րդ հոդվածում`

1.  3-րդ մասի 1-ին կետից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

2.  3-րդ մասի վերջին պարբերությունից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

3.  6-րդ մասից հանել փակագծերում նշված §Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի և¦ բառերը:

4.  6-րդ մասից հանել §Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարան¦ նախադասությունը:

5.  9-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

§Բողոքը համարվում է ներկայացված նաև այն դեպքում, եթե բողոք ներկայացնողը անձամբ կամ հանձնաժողովի քարտուղարի միջոցով այն գրանցել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում¦:

6.  9-րդ մասի չորրորդ պարբերությունում §18:00¦ թվերը փոխարինել §20:00¦ թվերով:

7.  10-րդ մասի սկզբում լրացնել նոր նախադասություն, հետևյալ բովանդակությամբ.

§Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է քննարկել և որոշումներ կայացնել ներկայացված բոլոր բողոքների և դիմումների վերաբերյալ¦:

Հոդված 28. Օրենսգրքի 48-րդ հոդվածում`

1.  1-ին մասի երկրորդ պարբերությունում §ընտրատարածքային ընտրական հանձնաժողով¦ բառերից հետո, նախադասությունը լրացնել §քվեարկության օրը` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում անձամբ կամ հանձնաժողովի քարտուղարի միջոցով դիմումը գրանցելով, կամ¦ բառերով:   

2.  1-ին մասի երկրորդ պարբերությունում §18:00¦ թվերը փոխարինել §20:00¦ թվերով:

3.  2-րդ մասում §փոստային հասցեն¦ բառերից հետո դնել ստորակետ և լրացնել §դիմումը գրանցամատյանում գրանցելու ժամը¦ բառերով:

4.  7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումները քննարկելու հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ¦:

5.  8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

6.  10-րդ մասի առաջին պարբերությունում չակերտներում նշված §հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների¦ բառերից հետո դնել ստորակետ և լրացնել §և ծրարների¦ բառերով:

7.  10-րդ մասի երկրորդ պարբերությունում §չկնքված կամ այլ կնիքով կնքված¦ բառերից հետո լրացնել §կամ սահմանված տեղում չկնքված կամ հանձնաժողովի` դրա համար լիազորված անդամների կողմից չդրոշմակնքված¦ բառերով:

8.  10-րդ մասի երկրորդ պարբերությունում §իսկ քվեաթերթիկի¦ բառերից հետո լրացնել §և ծրարի¦ բառերով:

9.  13-րդ մասում §թեկնածուն և նրա վստահված անձը¦ բառերը փոխարինել §թեկնածուները և նրանց վստահված անձինք¦ բառերով:

10.  14-րդ մասում §դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ իրավունք ունի ծանոթանալու¦ բառերը փոխարինել §թեկնածուները և նրանց վստահված անձինք այլ փաստաթղթերի հետ իրավունք ունեն ծանոթանալու¦ բառերով:

11.  14-րդ մասում §առանց դրանք լուսապատճենահանելու, լուսանկարահանելու և տեսանկարահանելու իրավունքի¦ բառերը փոխարինել §լուսանկարահանելու և տեսանկարահանելու դրանք¦ բառերով:

Հոդված 29. Օրենսգրքի 49-րդ հոդվածում`

  1. Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. §Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և

հանձնաժողովի անդամների լիազորությունները և պարտականությունները¦:

  1. 1-ին մասի 5-րդ կետում §սահմանում է¦ բառից հետո լրացնել §ծրարների,¦ բառը:
  2. 1-ին մասի 8-րդ կետից հանել §Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով

պատգամավոր¦ բառերը:

  1. 1-ին մասի 17-րդ կետի վերջում դնել ստորակետ և լրացնել §կնիքների, դրոշմակնիքների,

դրոշմների, քվեախցիկների, թանաքների և ընտրական այլ պարագաների ձևերը, նմուշները, դրանց

օգտագործման և պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական պարագաներով.¦

5.  Լրացնել նոր §1.1¦ մասով, հետևյալ բովանդակությամբ.

§1.1. Ընտրությունների ընթացքում սույն օրենսգրքի պահանջների կատարմանը հետևելը

կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պարտականությունն է:

1) Սույն օրենսգրքի խախտումների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և

նրա անդամներին հասցեագրված դիմումներում և բողոքներում նշված փաստերը կենտրոնական ընտրական հանձնաժողովը և կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն առանց փաստարկված հիմնավորման իրավունք չունի որակել որպես չհիմնավորված, իրականությանը չհամապատասխանող կամ որևէ այլ կերպ խուսափել միջոցներ ձեռնարկելուց, որպեսզի ընտրախախտումները վերացվեն, իսկ կատարողները սույն օրենսգրքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվեն:

2) Սույն օրենսգրքի պահանջների խախտման վերաբերյալ դիմումներին, բողոքներին և դրանցում

ներկայացված փաստերին ընթացք չտալու դեպքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն անձամբ է պատասխանատվություն կրում սույն օրենսգրքի խախտման համար¦

Հոդված 30. Օրենսգրքի 50-րդ հոդվածում`

  1. Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. §Ընտրատարածքային ընտրական

հանձնաժողովի և հանձնաժողովի անդամների լիազորությունները և պարտականությունները¦:

  1. Առաջին մասը լրացնել նոր §3.1¦ կետով, հետևյալ բովանդակությամբ.

§3.1) նշանակում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին,

քարտուղարներին և անդամներին¦:

  1. 1-ին մասի 10-րդ կետից հանել §Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով

պատգամավորի¦ բառերը:

  1. Լրացնել նոր`§2.¦-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ.

§2. Ընտրությունների ընթացքում սույն օրենսգրքի պահանջների կատարմանը հետևելը

ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի և հանձնաժողովի անդամների պարտականությունն է:

1) Սույն օրենքի խախտումների վերաբերյալ հանձնաժողովին և նրա անդամներին հասցեագրված

դիմումներում և բողոքներում նշված փաստերը հանձնաժողովը և հանձնաժողովի անդամն առանց փաստարկված հիմնավորման իրավունք չունի որակել որպես չհիմնավորված, իրականությանը չհամապատասխանող կամ որևէ այլ կերպ խուսափել միջոցներ ձեռնարկելուց, որպեսզի ընտրախախտումները վերացվեն, իսկ կատարողները սույն օրենսգրքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվեն:

ներկայացված փաստերին ընթացք չտալու դեպքում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն անձամբ է պատասխանատվություն կրում սույն օրենսգրքի խախտման համար¦:

Հոդված 31.  Օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

§1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը պետական մարմին է:  Տեղամասային ընտրական հանձնաժողովը`¦:

Հոդված 32. Օրենսգրքի 56-րդ հոդվածում`

1.  2-րդ մասի §տեղադրված լինի գրիչ¦ բառերը փոխարինել §ամրացված լինի դրոշմակնիք, տեղադրված լինի թանաքի բարձիկ¦ բառերով:

2.  2-րդ մասը լրացնել նոր նախադասություններով, հետևյալ բովանդակությամբ.

§Յուրաքանչյուր ընտրական տեղամասի բոլոր քվեարկության խցիկներում տեղադրված

բարձիկների համար պետք է օգտագործվի միագույն թանաք: Քվեարկության խցիկի կողային բարձրությունները պետք է լինեն այն չափի, որ բացի քվեթերթիկը նշագրելուց, ընտրողի մյուս բոլոր գործողությունները տեսանելի լինեն քվեարկության սենյակում գտնվողների համար: Քվեարկության խցիկում պետք է լինի քվեաթերթիկները տեղադրելու համար հարմարեցված մակերես¦:

Հոդված 33. Օրենսգրքի 57-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

§Հոդված 57. Քվեաթերթիկը, քվեարկության ծրարը

1.  Քվեարկության ծրարների և քվեաթերթիկների տպագրումն ապահովում է կենտրոնական

ընտրական հանձնաժողովը:

2.  Քվեարկության ծրարները հատուկ հաշվառման փաստաթղթեր են: Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում քվեարկության ծրարները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից: Քվեարկության ծրարները պատրաստվում են անթափանց թղթից:

3.  Քվեարկության ծրարի հատման գիծը պետք է լինի դակված (պերֆորացված): Քվեարկության ծրարը պետք է ներառի տպագրատան անվանումը:

4.  Քվեարկության ծրարի հատման գծից վերև` ելունդի վրա, նշվում է քվեարկության ծրարի հերթական համարը:

5.  Քվեարկության ծրարները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկատվության հիման վրա:

6.  Քվեարկության ծրարները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրը ընտրական տեղամասում ընտրողների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան ընտրողների թվից 2 քվեաթերթիկ ավելին:

7.  Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում, յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին ծրարներ այնպես, որ գույներով ակնհայտորեն տարբերվեն միմյանցից և համապատասխանեն քվեաթերթիկների գույներին:

8.  Քվեարկության ծրարի դիմային մասում նախատեսվում են դատարկ քառանկյուններ`

քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության ծրարը կնքելու և ընտրողին քվեարկության ծրար տրամադրող, ինչպես նաև ընտրողի մատներին թանաքի դրոշմի առկայությունը ստուգող և ընտրողի մատը թանաքով դրոշմող հանձնաժողովի անդամների անհատական կնիքները դնելու համար:

9.  Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկատվության հիման վրա:

10. Քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրը` ընտրական տեղամասում ընտրողների թվի կրկնապատիկի չափով:

11. Քվեաթերթիկները պատրաստվում են անթափանց թղթից: Քվեաթերթիկը պետք է ներառի տպագրատան անվանումը և ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: 

12. Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում, յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին քվեաթերթիկներ այնպես, որ գույներով ակնհայտորեն տարբերվեն միմյանցից և համապատասխանեն քվեարկության ծրարների գույներին:

13. Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները քվեաթերթիկում նշվում են ձախ կողմում այբբենական հերթականությամբ, իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` քվեարկողի կողմից նշում կատարելու համար:

14. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում, քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի նեքևում նշվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

15. Քվեաթերթիկները տպագրելուց հետո թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, թեկնածուի անունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը քվեաթերթիկներից հանվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով¦։

Հոդված 34. Օրենսգրքի 58-րդ հոդվածում`

1.  Վերնագրում §դրոշմակնիքը¦ բառը փոխարինել §ընտրողների կողմից քվեաթերթիկներում

քվեարկության նշում կատարելու համար նախատեսված դրոշմակնիքները (այսուհետ` դրոշմակնիք), ընտրողի մատը դրոշմելու համար նախատեսված թանաքը, ընտրողի մատին դրոշմի առկայությունը կամ բացակայությունը ստուգելու համար նախատեսված սարքը¦ բառերով:

2.  1-ին մասի §դրոշմակնիքի¦ բառը փոխարինել §դրոշմակնիքների¦ բառով:

3.  3-րդ մասի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն, հետևյալ

բովանդակությամբ.

§Նույն կարգով և նույն ժամկետներում յուրաքանչյուր ընտրական տեղամասի հաշվարկով մեկ

փաթեթով հատկացվում են նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները¦:

4.  3-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

§Նույն ժամկետում հատկացվում են նաև յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվարկով երկու դրոշմակնիք` ընտրողների կողմից քվեաթերթիկներում քվեարկության նշում կատարելու համար¦:

5.  4-րդ մասի §կնիք¦ բառից հետո դնել ստորակետ և նախադասությունը լրացնել §և մեկ

փաթեթով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները¦ բառերով:

6.  5-րդ մասում §կնիքները¦ բառերից հետո լրացնել §և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները¦ բառերով:

7.  5-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել §և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների նոր անհատական կնիքներ¦ բառերով:

8.  6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

9.  7-րդ մասի §դրոշմակնիքը¦ բառը փոխարինել §դրոշմակնիքները¦ բառով:

10. Հոդվածը լրացնել նոր` §7.1¦ մասով, հետևյալ բովանդակությամբ.

§7.1. Դրոշմակնիքները պետք է ունենան կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևի միատեսակ նշան¦:

11. 8-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, հետևյալ բովանդակությամբ.

§Քվեատուփի ճեղքի լայնությունը պետք է բավարարի մեկ գործողությամբ առավելագույնը մեկ քվեարկության ծրար դրանով անցկացնելու համար¦:

12. 9-րդ մասի վերջին նախադասությունում §օգտագործել¦ բառից հետո նախադասությունը

լրացնել §59-րդ հոդվածի 8-րդ մասով¦ բառերով:

13. Լրացնել նոր` §10¦-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ.

§10. Ընտրողի մատը թանաքի կայուն հետք թողնելու միջոցով դրոշմելու համար նախատեսված

թանաքը և ընտրողի մատին դրոշմի առկայությունը կամ բացակայությունը ստուգելու համար նախատեսված սարքերը ձեռք է բերում և ընտրական հանձնաժողովներին տրամադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դրանք ընտրական հանձնաժողովներին տրամադրելու, պահպանելու, օգտագործելու և քվեարկության օրվա ընթացքում օգտագործվող թանաքի` սույն օրենքով սահմանված չափանիներին համապատասխանությունը վերահսկելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը¦:

Հոդված 35. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`

1.  2-րդ մասի §դրոշմակնիքը¦ բառը փոխարինել §դրոշմակնիքները, ընտրողի մատը դրոշմելու համար նախատեսված թանաքի տուփը (տուփերը), ընտրողի մատին թանաքի դրոշմի առկայությունը ստուգելու համար նախատեսված սարքը (սարքերը)¦ բառերով:

2.  4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§4. Ընտրողների գրանցման, ընտրողների մատների դրոշմման, ընտրողներին քվեարկության

ծրարներ հատկացնելու և քվեարկության ծրարները կնքելու համար տեղամասային կենտրոններում տեղադրվում են աշխատանքային սեղաններ: Ընտրողների գրանցման և ընտրողներին քվեարկության ծրարներ հատկացնող անդամների աշխատատեղերից յուրաքանչյուրի միջև նախատեսվում է առնվազն մեկ աշխատատեղ վստահված անձի համար: Վստահված անձի համար նախատեսված աշխատատեղը զբաղեցնելու նախապատվության իրավունք ունեն խորհրդարանական մեծամասնություն ներկայացնող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նրա առաջադրած թեկնածուի և խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նրա առաջադրած թեկնածուի վստահված անձինք, ընդ որում առավել մեծ խմբակցություն ունեցող կուսակցության վստահված անձն ունի առաջնություն¦:

3.  7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§7. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում

վիճակահանությամբ որոշում է ընտրողների ցուցակները ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, որոնք պարտավոր են այդ օրը` մինչև ժամը 24.00-ն, ստորագրել ընտրողների ցուցակների բոլոր էջերը (ստորագրությունները դրվում են ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի դիմային մասում դրա համար նախատեսված լուսանցքային տողերում)՝ գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելով և համապատասխանաբար դնելով ստորագրության նմուշները¦:

4.  Հոդվածը լրացնել նոր` 8-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ.

§8. Վստահված անձը իր ցանկությամբ, սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգի պահպանմամբ կարող է ստորագրել կամ սեփական դրոշմով դրոշմել կամ անհատական կնիքով կնքել ընտրողների ցուցակների բոլոր էջերը: Այդ դեպքում նույնպես գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում և համապատասխանաբար դրվում են վստահված անձի ստորագրության (դրոշմի, կնիքի) նմուշները¦:

Հոդված 36.  Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 61-րդ հոդվածը:

Հոդված 37. Օրենսգրքի 62-րդ հոդվածում`

  1. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

§2) քվեարկության ծրարներ հատկացնող անդամին.¦:

  1. 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

§5) ընտրողների մատներին թանաքի դրոշմի առկայությունը ստուգող և ընտրողների մատները

թանաքով դրոշմող անդամին.¦:

  1. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և

քվեարկությանը ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է դրոշմակնիքները, ընտրողի մատը դրոշմելու համար նախատեսված թանաքի տուփը, ընտրողի մատին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու համար նախատեսված սարքը, քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակները, փաթեթավորված կնիքը, հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, ստուգում է կնիքի և հանձնաժողովի անդամների անհատական կնիքների փաթեթների անձեռնմխելիությունը, բացում է փաթեթավորված կնիքը, գրանցամատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը, բացում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքների փաթեթը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կազմակերպում է իրարից տարբերվող անհատական կնիքների վիճակահանություն և հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին հանձնում է վիճակահանությամբ իրեն տրամադրված անհատական կնիքը: Վիճակահանությունից հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գրանցամատյանում կնիք դնելով՝ արձանագրում է իր կնիքի համարը: Հանձնաժողովի նախագահը ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, ընտրողների ցուցակները հանձնում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին, քվեարկության ծրարները և քվեաթերթիկները հարյուրական փաթեթներով` քվեարկության ծրարներ հատկացնող անդամին, կնիքը՝ քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամին, ընտրողի մատը դրոշմելու համար նախատեսված թանաքի տուփը և ընտրողի մատին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու համար նախատեսված սարքը` ընտրողների մատներին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու և ընտրողների մատները թանաքով դրոշմելու համար պատասխանատու անդամին: Վերոհիշյալ բոլոր գործողությունների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան գրառում է կատարում գրանցամատյանում: Նշված գործողությունները կատարելուց հետո, հանձնաժողովի նախագահը դրոշմակնիքները ամրացնում է քվեարկության խցիկների` դրա համար նախատեսված տեղերում և յուրաքանչյուր քվեարկության խցիկում տեղադրում է քսանական քվեաթերթիկ (քվեաթերթիկներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում)¦:

Հոդված 38. Օրենսգրքի 63-րդ հոդվածում`

  1. 3-րդ մասի §իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական

գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակում¦ բառերը փոխարինել §իսկ զինծառայողների համար` նաև զինվորական վկայականը¦ բառերով:

  1. 6-րդ մասում §15-ից ավելի¦ բառերը փոխարինել §ընտրողների գրանցման յուրաքանչյուր

աշխատատեղի հաշվով 5-ից ավելի¦ բառերով:

Հոդված 39. Օրենսգրքի 65-րդ հոդվածում`

  1. 1-ին մասից հանել §քվեարկության մեկ քվեաթերթիկ (քվեաթերթիկներ՝ միաժամանակ մի քանի

քվեարկություն անցկացվելու դեպքում) և¦ բառերը:

§2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեարկության

ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս անջատում է քվեարկության ծրարի (քվեարկության ծրարների՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) ելունդը, քվեարկության ծրարի ներքևի հատվածի դիմային մասի դրա համար նախատեսված տեղում դնում է իր անհատական կնիքը և քվեարկության ծրարը և քվեաթերթիկը հանձնում է ընտրողին: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու: Քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամի մոտ պետք է չլինեն գրիչ, մատիտ կամ գրելու կամ նշում կատարելու համար նախատեսված այլ առարկաներ¦:

  1. 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, հետևյալ բովանդակությամբ.

§Արգելվում է քվեարկության խցիկում լուսանկարահանելը կամ տեսանկարահանելը (այդ թվում`

ընտրողի կողմից), ինչպես նաև` քվեարկության ծրարը կամ քվեաթերթիկը ընտրական տեղամասից դուրս բերելը¦:

  1. 4-րդ մասի §հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց¦ բառերը փոխարինել §իր

hաշմանդամությունը հաստատող փաստաթուղթը հանձնաժողովի նախագահին ներկայացնելուց¦ բառերով:

  1. 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

§Տեսողության խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն է ընձեռնվում ինքնուրույն

oգտվելու հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող խոշորացույցից: Տեղամասային ընտրական հանձնաժողովին խոշորացույցը տրամադրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով¦:

  1. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§5. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա մարում է

քվեաթերթիկը և վերցնում է քվեարկության խցիկում տեղադրված մեկ այլ քվեաթերթիկ: Եթե քվեարկության խցիկ մուտք գործելուց հետո ընտրողը հայտնաբերում է, որ քվեարկության

խցիկում քվեաթերթիկներ չկան, ապա դիմում է հանձնաժողովի նախագահին` քվեարկության խցիկում քվեաթերթիկներ տեղադրելու համար: Հանձնաժողովի նախագահի կողմից քվեարկության խցիկում քվեաթերթիկների նոր խմբաքանակ տեղադրելու գործողությանը կարող է ներկա գտնվել այդպիսի ցանկություն հայտնած վստահված անձը¦:

  1. 6-րդ մասում §քվեաթերթիկների և քվեարկության ծրարների¦ և §քվեաթերթիկների¦ բառերը

փոխարինել §քվեարկության ծրարների¦ բառերով:

  1. Լրացնել նոր` §8-րդ¦ մասով, հետևյալ բովանդակությամբ.

§8. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա

հանձնարարությամբ` հանձնաժողովի քարտուղարը, քվեարկության մասնակիցների թվից ելնելով պարբերաբար և ըստ անհրաժեշտության լրացնում է քվեարկության խցիկներում տեղադրված քվեաթերթիկների խմբաքանակը այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր քվեարկության խցիկում մշտապես լինի 5-ից ոչ պակաս և 20-ից ոչ ավելի թվով քվեաթերթիկներ: Միաժամանակ, ստուգվում և քվեարկության խցիկից հեռացվում են վնասված կամ նշումներ պարունակող քվեաթերթիկները: Հանձնաժողովի նախագահը այդ գործողությունը կատարում է նաև վստահված անձի պահանջով: Ցանկության դեպքում վստահված անձը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի կողմից սույն մասով նախատեսված գործողությունների իրականացմանը¦:

Հոդված 40. Օրենսգրքի 66-րդ հոդվածում`

  1. Վերնագրում §Քվեաթերթիկը լրացնելու¦ բառերից հետո դնել ստորակետ և լրացնել §ընտրողի

մատին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու, ընտրողի մատը թանաքով դրոշմելու¦ բառերը:

  1. 1-ին մասի §կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ¦ բառերը

փոխարինել §քվեարկության նշում կատարելու համար նախատեսված դրոշմակնիքով¦ բառերով:

  1. 3-րդ մասի առաջին նախադասության §քվեատուփին¦ բառը փոխարինել § ընտրողների

մատներին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու և ընտրողների մատները թանաքով դրոշմելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամի աշխատանքային սեղանին¦:

  1. Լրացնել նոր` §3.1¦  մասով, հետևյալ բովանդակությամբ.

§3.1 Ընտրողների մատներին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու և ընտրողների

մատները թանաքով դրոշմելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամի և քվեարկության ծրարը տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով կնքող հանձնաժողովի անդամի աշխատանքային սեղանները գտնվում են կողք – կողքի` քվեատուփի մոտ¦:

  1. Լրացնել նոր` §3.2¦  մասով, հետևյալ բովանդակությամբ.

§3.2 Ընտրողների մատներին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու և ընտրողների

մատները թանաքով դրոշմելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամը  ընտրողի մատին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու համար նախատեսված սարքով ստուգում է ընտրողի մատին թանաքի դրոշմի բացակայությունը, դրա բացակայության դեպքում թանաքով դրոշմում է ընտրողի մատը, որից հետո քվեարկության ծրարի դիմային մասի` դրա համար նախատեսված տեղում դնում է իր անհատական կնիքը: Թանաքի դրոշմը դրվում է ընտրողի աջ կամ ձախ ձեռքի բութ մատի արտաքին` եղունգով պատված հատվածին: Եթե ընտրողի մատներին առկա է ընտրությանը մասնակցությունը հաստատող թանաքի հետք, ապա հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նախագահի միջոցով տեղեկացնում է հերթապահող ոստիկաններին հանցագործության փորձի մասին, հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, ծրարը վերադարձնում քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամին, իսկ քվեաթերթիկը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անհապաղ մարում է¦:

  1. 4-րդ մասի առաջին նախադասությունում §անձը հաստատող փաստաթղթում տվյալ

ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո¦ բառերը փոխարինել §ձեռքի մատներին ընտրությանը մասնակցությունը հաստատող թանաքի հետքի առկայությունը ստուգելուց հետո¦ բառերով:

  1. 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

§ Եթե ընտրողի ձեռքի մատներին բացակայում է ընտրությանը մասնակցությունը հաստատող

թանաքի հետքը, ապա հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նախագահի միջոցով տեղեկացնում է հերթապահող ոստիկաններին հանցագործության փորձի մասին, հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, մարում է այն, իսկ քվեարկության ծրարին ամրացնելով քվեարկության ծրարի ցանկացած մեկ ելունդ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անհապաղ մարում է¦:

  1. 4-րդ մասի երկրորդ պարբերությունում §կնքում է քվեարկության ծրարը¦ բառերը փոխարինել

§քվեարկության ծրարի դիմային մասում նախատեսված քառանկյունում դրոշմակնիք դնելով կնքում է քվեարկության ծրարը¦ բառերով:

§5. Ընտրողի ձեռքի մատին ընտրությանը մասնակցությունը հաստատող թանաքի կայուն

հետք թողնելու միջոցով դրոշմման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է¦:

  1. 6-րդ մասի §պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում¦ բառերը

փոխարինել §անձամբ կամ հանձնաժողովի քարտուղարի միջոցով իր գնահատականը արձանագրել գրանցամատյանում¦ բառերով:

Հոդված 41. Օրենսգրքի 67-րդ հոդվածում`

  1. 2-րդ մասի 1-ին կետից հանել §դրանք տեղավորում ընտրական փաստաթղթերի պարկում¦

բառերը:

  1. 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

§2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է չօգտագործված,

ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ տրված քվեաթերթիկները, փաթեթավորում, կնքում է փաթեթը և տեղադրում պարկում¦:

  1. 2-րդ մասը լրացնել նոր` §2.1¦ կետով, հետևյալ բովանդակությամբ.

§2.1) Հաշվարկում է չօգտագործված, վնասված և հետ տրված քվեարկության ծրարների ընդհանուր

թիվը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է չօգտագործված քվեարկության ծրարները, փաթեթավորում, կնքում է փաթեթը և տեղադրում պարկում.¦

  1. 2-րդ մասի 3-րդ կետում §քվեաթերթիկների¦ բառը փոխարինել § քվեարկության ծրարների¦

բառով:

  1. 2-րդ մասի 5-րդ կետում փակագծերում նշված §քվեաթերթիկներ¦  բառը փոխարինել

§քվեարկության ծրարներ¦ բառերով:

  1. 3-րդ մասի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
  2. 8-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ, հետևյալ

բովանդակությամբ.

§Պարկում տեղադրվում են նաև քվեաթերթիկում քվեարկության նշում կատարելու համար

նախատեսված դրոշմակնիքները¦:

  1. 10-րդ մասում §համամասնական ընտրակարգով¦ բառերը փոխարինել §Ազգային ժողովի¦

բառերով:

Հոդված 42. Օրենսգրքի 68-րդ հոդվածում`

  1. 1-ին մասի 4-րդ կետից հանել §կամ դրան նմանվող¦ բառերը:
  2. 1-ին մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 43. Օրենսգրքի 70-րդ հոդվածում` 1-ին մասի առաջին պարբերությունում §այլ կնիքով կնքված¦ բառերից հետո նախադասությունը լրացնել §կամ նախատեսված տեղում չդրոշմակնքված, կամ դրա համար լիազորված ընտրական հանձնաժոցովի անդամների անհատական կնիքներով չկնքված կամ նախատեսված տեղում չկնքված¦ բառերով:

Հոդված 44. Օրենսգրքի 71-րդ հոդվածում`

  1. 1-ին մասի 3-րդ կետում փակագծերում նշված §քվեաթերթիկներ¦  բառը փոխարինել

§քվեարկության ծրարներ¦ բառերով:

  1. 1-ին մասի 4-րդ կետում §քվեաթերթիկների¦  բառը փոխարինել §քվեարկության ծրարների¦

բառերով:

  1. 1-ին մասի 5-րդ կետում §քվեաթերթիկների¦ և §քվեաթերթիկներ¦  բառերը փոխարինել

համապատասխանաբար §քվեարկության ծրարների¦ և §քվեարկության ծրարներ¦ բառերով:

  1. 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը պարկը, չօգտագործված

քվեաթերթիկների փաթեթը, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, գրանցամատյանը և հանձնաժողովի կնիքը, հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով¦:

Հոդված 45. Օրենսգրքի 72-րդ հոդվածում`

  1. 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

§1) համադրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեարկության

ծրարների թիվը մարված քվեարկության ծրարների թվի, քվեատուփի սահմանված նմուշի և չսահմանված նմուշի քվեարկության ծրարների թվի գումարի հետ: Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը փոքր է մարված քվեարկության ծրարների թվի, քվեատուփի սահմանված նմուշի և չսահմանված նմուշի քվեարկության ծրարների թվի գումարից, ապա տարբերությունը՝ թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ: Հակառակ դեպքում առաջին անճշտության չափը նշվում է 0.¦:

§2) համադրվում է ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը քվեատուփի սահմանված

նմուշի և չսահմանված նմուշի քվեարկության ծրարների թվերի գումարի հետ: Եթե քվեատուփի սահմանված նմուշի և չսահմանված նմուշի քվեարկության ծրարների թվերի գումարը մեծ է ընտրողների ցուցակում ստորագրությունների թվից, ապա տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Հակառակ դեպքում երկրորդ անճշտության չափը նշվում է 0.¦:

Հոդված 46. Օրենսգրքի 74-րդ հոդվածում`

1.   Վերնագրից հանել §Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների և¦ բառերը:

2.   1-ին մասից հանել §Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների և¦ բառերը:

3.   3-րդ մասի առաջին պարբերությունից հանել §Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների և¦ բառերը:

4.   3-րդ մասի 3-րդ կետում փակագծերում նշված §քվեաթերթիկներ¦  բառը փոխարինել

§քվեարկության ծրարներ¦ բառերով:

  1. 3-րդ մասի 4-րդ կետում §քվեաթերթիկների¦  բառը փոխարինել §քվեարկության ծրարների¦

բառերով:

  1. 3-րդ մասի 5-րդ կետում §քվեաթերթիկների¦  բառը փոխարինել §քվեարկության ծրարների¦

բառերով:

Հոդված 47. Օրենսգրքի 75-րդ հոդվածում`

  1. Վերնագրում §համամասնական ընտրակարգով¦  բառերը փոխարինել §Ազգային ժողովի¦

Հոդված 48. Օրենսգրքի 89-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

§Հոդված 89.

Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը

1. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից Հանրապետության

Նախագահի թեկնածուները օգտվում են անվճար:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուներին հանրային հեռուստատեսության եթերաժամից օրական տրամադրվում է մինչև 10 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ մինչև 20 րոպե:

3. Հանրապետության Նախագահի թեկնածուններին հանրային հեռուստատեսության եթերաժամը տրամադրվում է ժամը 20.00-ից մինչև 24.00-ն ընկած ժամային միջակայքում՝ այբենական կարգով¦:

Հոդված 49. Օրենսգրքի 103-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

§Հոդված 103. Ընտրական համակարգը

Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Պատգամավորներն ընտրվում են հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից¦:

Հոդված 50. Օրենսգրքի  104-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

§Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք¦:

Հոդված 51. Օրենսգրքի 106-րդ հոդվածում՝

1.  1-ին մասի առաջին պարբերությունից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

2. 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել §և միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում¦ բառերը:

Հոդված 52. Օրենսգրքի 108-րդ հոդվածում՝

1.  Վերնագրից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

2.  1-ին մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

3.  2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. 

§2. Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու

թեկնածուների միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից առանձին ընտրական ցուցակ առաջադրելու: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Ազգային ժողովի պատգամավորների մանդատների թվի եռապատիկը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք¦:

  1. 9.      3-րդ մասի 2-րդ կետի §համամասնական ընտրակարգով¦ բառերը փոխարինել

§պատգամավորներ¦ բառով:

Հոդված 53. Օրենսգրքի 109-րդ հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

§Հոդված 109. Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելը¦:

Հոդված 54. Օրենսգրքի 114-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 55. Օրենսգրքի 115-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 56. Օրենսգրքի 116-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 57. Օրենսգրքի 117-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 58. Օրենսգրքի 118-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 59. Օրենսգրքի 119-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 60. Օրենսգրքի 121-րդ հոդվածի՝ առաջին մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

Հոդված 61. Օրենսգրքի 122-րդ հոդվածում՝

  1. 1.      1-ին մասից հանել §պատգամավորի թեկնածուն, համամասնական ընտրակարգով¦

բառերը:

  1. 2.      2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում

ընդգրկված կուսակցությունները միասին` համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում իրավունք ունի (ունեն) մուծումներ կատարել` նվազագույն աշխատավարձի մինչև 15 000-ապատիկի չափով գումար¦:

3.  3-րդ մասից հանել §պատգամավորի թեկնածուի¦ բառերը:

4.  4-րդ մասում՝

ա) §պատգամավորի թեկնածուն¦ բառերը փոխարինել §կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը¦ բառերով,

բ) §10 000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը` նվազագույն աշխատավարձի¦ բառերը հանել:

Հոդված 62. Օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

Հոդված 63. Օրենսգրքի 124-րդ հոդվածում՝

1.  1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:

2.  2-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

3.  3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 64. Օրենսգրքի 125-րդ հոդվածում՝

2.  1-ին մասի 1-ին կետից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

3.  1-ին մասի 3-րդ կետից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

4.  1-ին մասի 4-րդ կետից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

5.  2-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգի համար նախատեսված¦ բառերը:

6.  2-րդ մասի վերջին նախադասությունից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

7.  3-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգի համար նախատեսված¦ բառերը:

8.  6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

9.  8-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

10. 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

§Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի

ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն¦:

11. 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

§10. Եթե ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ առանձին ընտրական

տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է վերաքվեարկություն¦:

12. 11-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել §համամասնական ընտրակարգով¦

բառերը:

13. 12-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

14. 13-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

15. 14-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններից հանել §համամասնական

ընտրակարգով¦ բառերը:

Հոդված 65. Օրենսգրքի 126-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 66. Օրենսգրքի 127-րդ հոդվածում՝

1.  3-րդ մասից հանել §համամասնական ընտրակարգով¦ բառերը:

2.  5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

3.  6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 67. Օրենսգրքի 128-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 68. Օրենսգրքի 129-րդ հոդվածում՝

Հոդված 69. Օրենսգրքի 132-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ.

§4. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում¦:

Հոդված 70. Եզրափակիչ դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Եթե մինչև 2016 թվականի հունվարի 1-ը տեղի չեն ունենում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, ապա սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը, 11-րդ հոդվածի 9-րդ մասը, 21-րդ հոդվածը, 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 29-րդ հոդվածի 3-րդ մասը, 30-րդ հոդվածի 3-րդ մասը, 46-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 49-րդ հոդվածը, 51-րդ հոդվածի 2-րդ մասը, 54-րդ հոդվածը, 55-րդ հոդվածը, 56-րդ հոդվածը, 57-րդ հոդվածը, 58-րդ հոդվածը, 59-րդ հոդվածը, 61-րդ հոդվածը, 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 65-րդ հոդվածը, 67-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախորդ հոդվածը‘Գարեգին Երկրորդն ընդունել է Լենինգրադի նահանգապետին ‘
Հաջորդ հոդվածը‘Gallup. Արդար ընտրություներին ամենից քիչ հավատում են Հայիթիում, Մոնղոլիայում եւ… Հայաստանում ‘