‘Հայ ազգային Կոնգրես խմբակցության ֆեյսբուքյան էջի կողմից հրապարակված ընտրախախտումներ’

1241

Հայ ազգային Կոնգրես խմբակցության ֆեյսբուքյան էջի կողմից հրապարակված ընտրախախտումներ

12:40 Վայքի 39/39 տեղամասում կատարվել է կրկնակի քվեարկության փորձ, կանխվել եւ արձանագրվել է հանձաժողովի նախագահի կողմից, հաղորդում է ներկայացվել ոստիկանությանը եւ դատախազությանը։

11։30 8/08 ՏԸՀ-ում ՀՀԿ վաստահված անձ Առուստամյանը կատարել է լցոնում։ Փաստը արձանագրվել է։ ՀՀԿ վստահված անձի կողմից մոտ 10 քվեաթերթիկներ ծրարներով լցվել են քվեատուփ։ Կազմվել է արձանագրություն։

11։27 12/32 Ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը իր մոտի տետրում «Այո» քվեարկողների հաշվառում է կատարում։ Մեկ այլ անձ քվեարկողների է բերում տեղամաս։ Ընտրական խախտումները արձանագրվել են Ազատություն ռադիոկայանի լրագրողի կողմից։

11։10 10/20 տեղամասում նախագահը խոչնդոտում է լրագրողների մուտքը տեղամասային կենտրոն, պահանջելով անձնագիր, ինչը օրենքի խախտում է։

26/25 ընտրատեղամասում լցոնումներ են արվել: Դավթյանի խոսքով՝ լցոնում է արել 26/25 ՏԸՀ նախագահ Նարեկ Մկրտչյանը, իսկ ծրարները կնքել է հանձնաժողովի անդամներից մեկը: Տեղամաս են ժամանել թիվ 26 Ընտրատարածքային ընտրական տեղամասի ներկայացուցիչները եւ ջարդած արկղը փոխել նորով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են քվեատուփում առկա քվեաթերթիկները հաշվել եւ համեմատել ընտրական ցուցակում առկա ստորագրությունների հետ:
Վիգեն Դաթյանը հաղորդում է տվել հանցագործության մասին: ՏԸՀ-ում կազմվել է համապատասխան արձանագրություն:

10 ընտրատարածքի 18,19 եւ 20 տեղամասերում Ժառանգության վստահված անձնաց վկայականնրով ներկայացել են հանրապետականներ, իսկ 10/20 տեղամասում չեն թողել Ժառանգության իրական վստահված անձին թույլ չեն տվել կատարել իր լիազորությունները։
10:20 10/20 տեղամասում հանձնաժողովի նախագահը դուրս է հանել լրագրողին, պատճառաբանելով, որ “պռակտիկայի թուղթ չունի”։

9:31 թիվ 9/27 տեղամասում /Նորագյուղ/ ցուցակները ստորագրվում են հանձնաժողովի անդամի կողմից, ինչը վկայում է նախապատրաստվող լցոնումների մասին:
Կարբիի 2 տեղամասերում քվեաթերթիկներ հանելու փորձեր են կատարվել եւ կանխվել է:
Լեռնանիստում գյուղապետը փորձել է ահաբեկել Բաբկեն Բարեղամյանին եւ ընտրողներին։ Խախտման մասին հայտնվել է Մարդուր իրավունքների պաշտպանին։

 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի խաղը բարձր գնահատականի է արժանացել’
Հաջորդ հոդվածը‘Ոչ-ի համատեղ շտաբի հայտարարությունը’