‘Հայ բռնցքամարտիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին’

896

Մարտի 15-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի է  ունեցել ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի 7-րդ համագումարը՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նախագահությամբ:

Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, համագումարի օրակարգի հիմնական հարցը հայ բռնցքամարտիկների մասնակցությունն էր Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:

«Այս հարցը դրվեց քվեարկության և 70 կողմ, 2 դեմ ձայնով որոշվեց, որ հայ բռնցքամարտիկները պետք է մասնակցեն այդ խաղերին: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ մարտի 18-ին մեկնարկելիք Հայաստանի առաջնությունից հետո կորոշվի, թե որ մարզիկները կներկայացնեն մեր երկիրը:

Այնուհետև մարզային ֆեդերացիաները և հիմնական մարզադպրոցները հաշվետվության տեսքով ներկայացրեցին 2014թ. իրենց կատարած աշխատանքները : Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը նկատեց, որ Հայաստանում մեծացել է բռնցքամարտով զբաղվողների և հետաքրքրվողների թիվը՝ ընդգծելով, որ կան մարզադպրոցներ, որտեղ նույնիսկ հերթեր են գոյանում»,– նշված է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչի գործը կքննվի մարտի 19-ին’
Հաջորդ հոդվածը‘ Բեկենբաուեր. «Ինքս էլ մեծ հաճույքով կխաղայի Գվարդիոլայի ղեկավարությամբ»’