‘Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց’

877

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողություններ ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածը‘Փոխհրաձգության ժամանակ վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է’
Հաջորդ հոդվածը‘Emmy հեռուստամրցույթում առաջատարը «Գահերի խաղն» (Game of Thrones) է’