Հայ եմ ես, հայ ես դու․․․ (ԱլիքՄեդիա)

334

Ղարաբաղյան շարժման մասին հանրային պատկերացումը, սա անձնական գնահատական է, իրականության հետ հեռավոր առնչություն իսկ չունի։ Եթե որեւէ մեկը «բարձրացնի» արխիվը եւ փաստեր հրապարակի, թե Ստեփանակերտում քաղաքական որոշակի «խմբակ» ինչպես էր ջատագովում «եթե Հայաստանի հետ միավորում հնարավոր չէ, ապա թող ԼՂԻՄ-ը վարչականորեն ենթարկվի ՌԽԴՀ-ին» միտքը, միջին վիճակագրական հայը չի հավատա։

Եթե վկայություն բերես, որ 1989 թվականի հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը ԼՂԻՄ Մարզային խորհուրդը եւ նրա գործկոմը (ինքնավարության սահմանադրական իշխանությունը) լուծարել է Լեռնային Ղարաբաղից Խորհրդային Միության Գերագույն խորհրդի չորս հայ եւ մեկ ադրբեջանցի պատգամավորի առաջարկությամբ, ոմանք, ինչպես տատս կասեր, «ծառնիվեր կբարձրանան»։ Բայց փաստերը համառ են, եւ Ստեփանակերտում այսօր էլ «խմբեր» կան, որ երանությամբ են հիշում Վոլսկու ժամանակները, երբ «կյանքն ուրախ էր, ապրուստը՝ ձրի»։

Այս «ռետրոն» ո՞ւմ է պետք։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառում է արել եւ արձանագրել պատմաքաղաքական իրողությունը․ Լեռնային Ղարաբաղի խնդիրն անհամեմատելի է Դոնբասի հետ։ ԼՂ-ն միշտ ինքնավար կարգավիճակ է ունեցել, իսկ վերջին երեք տասնամյակներին ինքնահռչակ պետություն է։

Սա, կրկնեմ, փաստ է, որ, համոզված եմ, ամենեւին էլ թվիթերյան գրառման թեմա չէ։ Պետք է հասկանալ, որ այդ ձեւով Հայաստանի գործող իշխանությունը «հակադարձում է» այն տեսլականին, որ «Ղարաբաղի էթնիկ հայերը կարող են նույն իրավունքներն ունենալ, ինչ Դոնբասի ռուսախոս բնակչությունը եւ Կոսովոյի սերբերը»։ Ով է նման «ակնարկ» արել՝ մեկնաբանելու կարիք, կարծում եմ, չկա։

Վահրամ Աթանեսյան

ամբողջական տեքստը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըՆիկոլի «տեսլականը» չոլից և ինտելիգենցիան. ՉԻ
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ