‘Հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլիստները՝ մեկ հյուրանոցում’

829

Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր տեղեկություն են հրապարակել այն մասին, որ թուրքական Բելեքի «Ատլանտիս» հյուրանոցում են հանգրվանել ադրբեջանական «Սիմուրգը» և հայկական «Գանձասարը»:

«Անհասկանալի է, թե ինչ է մտածել հյուրանոցի ղեկավարությունը, երբ միևնույն հյուրանոցում է տեղափոխվել Ադրբեջանի և Հայաստանի թիմերին: Այստեղից մենք հեռանում ենք առանց վճարելու, կամ\’ մենեջերները հեռացնում են հայկական թիմին»,- «Սիմուրգի» ներկայացուցչի խոսքերը մեջբերել է azerisport.com-ը:

 Armsport.am-ը կապ է հաստատել «Ատլանտիս» հյուրանոցի աշխատակազմի հետ, որտեղից ասել են հետևյալը.

 «Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները գտնվում են տարբեր մասնաշենքերում: Նրանց միջև որևէ լարվածություն չկա: Մեր հյուրանոցում ստեղծված են անվտանգության բոլոր միջոցները և անհանգստանալու որևէ կարիք չկա: Մեզ մոտ գտնվող ակումբներից մենք որևէ բողոք չենք ստացել»:

«Գանձասարի» ղեկավարության հետ առայժմ կապ հաստատել չի հաջողվել:

«Գանձասարն» այսօր առավոտյան էր մեկնել Թուրքիա, որտեղ կանցկացնի 2-3 ստուգողական հանդիպում: Հայկական թիմը Բելեքից կվերադառնա փետրվարի 3-ին:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Եթե աշխատավարձի չափը համարենք արտագաղթի պատճառ, ապա Հայաստանում արտագաղթը կասեցնել հնարավոր չէ’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Մեր վարած քաղաքականությամբ թույլ ենք տվել, որ Ադրբեջանն ավելի կոշտ դիրքերից հանդես գա’