‘Հայ զբոսավարների գիլդիան դժգոհ է Գառնիի տաճարի մոտ սրճարան կառուցելու նախագծից’

839

Հայ զբոսավարների գիլդիան դժգոհ է Գառնիի տաճարի մոտ սրճարան կառուցելու նախագծից: Հայ զբոսավարների գիլդիայի նախագահ Լիա Բախշինյանի խոսքով, ամառային սրճարանն այնքան մոտ է գտնվելու տաճարին, որ փչացնելու է վերջինիս արտաքին տեսքը: Նրա կարծիքով, հագեցած օրերին, երբ զբոսաշրջիկների մի քանի խումբ է այցելում Գառնի, սրճարանը լրացուցիչ աղմուկ կստեղծի: Բախշինյանը հիշեցրել է, որ զբոսաշրջիկներին Գառնի այցելելու համար ընդամենը 40 րոպե է հատկացվում, և նրանք ուղղակի սրճարանից օգտվելու ժամանակ չեն ունենա: Գառնիի տաճարի մոտ սրճարանի կառուցումը հարուցել է հասարակության վրդովմունքը: Մարտի 2-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ ուղևորվել են Գառնի, շինարարական քարերն ու ավազը տոպրակներով տեղափոխել տաճարից հեռու, իսկ մի քանի պարկ իրենց հետ բերել են Երևան՝ թողնելով Մշակույթի նախարարության շենքի դիմաց: Ըստ որում, նրանք խոստացել են, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի վճռական  քայլեր կձեռնարկեն:

 

Նախորդ հոդվածը‘Սոցիոլոգ. Ոչ իշխանական ուժերը կկարողանան համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Աթոյան. Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրհորների փակումը կհանգեցնի ձուկ արտադրող փոքր ձեռնարկությունների փակմանը’