‘Հայ-թուրքական սահմանը հատած հովիվը կրակ էր բացել ռուս սահմանապահների վրա’

923

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմապահ վարչությունը քննում է չորեքշաբթի հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպը: Այդ մասին այսօր հայտնել է վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը, գրում է ИТАР-ТАСС-ը:

Ըստ նախնական տվյալների՝ 35-ամյա թուրք հովիվ Մուսթաֆա Ուլքերը խախտել է Հայաստանի հետ սահմանը: Նա կրակ է բացել սահմանը հսկող ռուս սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փորձել է սահմանից ավելի հեռու անցնել: Ռուս սահմանապահները հակադարձ կրակ են բացել, ինչի արդյունքում օրինախախտը վիրավորվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ՀՀ պետական սահմանը հսկող Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ էին արձակել սահմանը խախտած հովվի վրա, ով ստացված վնասվածքներից մահացել էր:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը անակնկալի է եկել ու շտապ խորհրդակցություն հրավիրել’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը պահանջում է վերջ տալ Երեւանի ճարտարապետական նկարագրի նկատմամբ վարչախմբի գիշատիչ վերաբերմունքին’