‘Հայ-թուրքական սահմանի հատման միջադեպի առնչությամբ ՌԴ սահմանապահ վարչությունը հետաքնություն է տանում ‘

877

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը հաստատում է հայ-թուրքական սահմանը թուրք հովվի հատելու մասին տեղեկությունը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից, միջադեպն իսկապես եղել է հուլիսի 31-ի երեկոյան, որի առնչությամբ հետաքննություն է տարվում: Իրականացվող աշխատանքներից հետո վարչությունը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Կարսի հետ սահմանում Հայաստանի Հանրապետության սահմանին միջադեպ է գրանցվել. սահմանն անցած Թուրքիայի քաղաքացին սպանվել է սահմանապահների կողմից: Ըստ լրատվամիջոցների` Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն լրագրողներին հայտնել է, որ Կարսի Արփաչայ բնակավայրի Աքյաքա կոչված արոտավայրում անասուններ արածեցնող 35-ամյա հովիվ Մուստաֆա Ուլքերը կորած անասունին փնտրելու համար նախօրեին երեկոյան հատել է հայկական սահմանը: Սահմանապահները նրա վրա կրակ են բացել: Թուրքական լրատվամիջոցը հաղորդում է, թե սահմանապահները հովվին հայտնաբերել են ծանր վիրավոր վիճակում: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նահանգապետի խոսքով` ներկայում Կարսի ղեկավարությունը եւ թուրք սահմանապահները բանակցություններ են տանում հայկական կողմի հետ թուրք քաղաքացու դիակը ստանալու համար:

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգությանդաշնային ծառայության սահմանապահ վարչությունը պաշտպանություն էիրականացնում Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններին:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հաստատել է անվճար բնակարան ստանալու իրավունք ունեցեղների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Դիվանագիտական սկանդալ. Լիտվացի ենթադրյալ դիվանագետները քննարկում են ԼՂ հիմնախնդիրը (ձայնագրություն)’