Հայ իրականության ծաղրն ու հեգնանքը. Թաթուլ Հակոբյան

1682

Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքում գրել է.

«Հիմա էլ Անկախության հռչակագիրն են ցիտում, 1992 թ. հուլիսի 8-ի հայտի որոշումն են ցիտում, իսկ առաջիկայում, երբ հրապարակվեն Շուշիի ազատագրման և Քարվաճառի առման գաղտնի փաստաթղթերը, դա կցիտեն ու այսպես շարունակ:

Կշարունակեն գրել, որ 1991-94 թթ. առաջին պատերազմում մեզ Աստուած է եղել օգնական, ՀՀ դավադիր ու թուրքասեր իշխանությունները տեղյակ չէին, երբ կուսակցական ու տեղական ջոկատները ազատագրում էին Շուշին, կհիշեցնեն 1997 թ. Մեծ պայմանագիրը, 1 միլիարդ զենքի ստացումը, որ, հավանաբար, նույնպես, ամենազոր Աստուծո կամոք է եղել:

Կարևորն այն է, որ զուգահեռաբար գրեք, որ Լևոնն ու ՀՀՇ-ն ապազգային էին ու թրքասեր (թուրքական աշխարհը հավաքական կերպով ամենացավալի հարվածն ստացել է հենց «թրքասեր» ՀՀՇ-ի օրոք), որ մեր գյոզալ Ռոբիկը, Արկադիան ու մյուսները սիրելի վարչապետ Նիկոլին 42 հազար քառակուսի կիլոմետր հզոր Հայաստան ու Արցախ են ժառանգել…»։

Ի հավելումն, «Իլուր»-ի կողմից նպատահարմար ենք համարում հրապարակել Զորի Բալայանի՝ նույն թեմային նվիրված հետևյալ գնահատականը. «Ես միշտ, այսպես ասած, դեմ եմ եղել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը: Սակայն, երբ այժմ ինձ հարց են տալիս, ես անկեղծորեն և գիտակցաբար պատասխանում եմ. Լևոնը խորապես մտել է պատմության մեջ՝ որպես Հայաստանի առաջին նախագահ, որի օրոք են տեղի ունեցել բոլոր հաղթանակները: Իսկ դա հավիտենական իրողություն է»:

Նախորդ հոդվածըՉեղարկել է սահմանների պահպանության վերաբերյալ ԱՊՀ պայմանագիրը
Հաջորդ հոդվածըՎիրավորվել են զինծառայողն ու բուժակը. ՊՆ