‘Հայ-իրանական սահմանին Ռուսաստանի դրոշի առկայության մասին ԱԱԾ-ն տեղյակ չէ ‘

1704

Ինչպես հայտնի է՝ Մեղրիի անցակետում, հայ-իրանական սահմանը գծող Արաքս գետի վրայով ձգված կամրջի մի կողմում հայկական սահմանն է, մյուսում՝ իրանականը, սակայն iLur.am-ի թղթակցի վկայությամբ՝ Հայաստանի դրոշի փոխարեն ծածանվում է Ռուսաստանի դրոշը: Այնինչ Հայաստանի դրոշը Ռուսաստանի և Իրանի դրոշներից շատ ավելի ցածր բարձրությամբ նկատելի է միայն գրեթե 500 մետր հեռավորությամբ գտնվող անցագրային կետի շինության տանիքին:
iLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ի մամլո ծառայությունից:
«Ռուսական զորքերն են այդտեղ, դա իրենց բազան է, իրենք իրենց դրոշը իրենց բազայի մեջ են փակցրել, ռուսական զորքերն են հսկում այդ սահմանը»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ-ի մամլո խոսնակը:
Իսկ պատասխանելով այն պնդմանը, թե սահմանը հայ-իրանական է, իսկ սահմանի վրա Ռուսաստանի դրոշի առկայությունը տպավորություն է ստեղծում, թե սահմանն իրականում ռուս-իրանական է՝ մամլո խոսնակն ասաց, որ ինքը չի եղել այդտեղ և չի կարող ոչինչ ասել, սակայն խոստացավ պարզել հանգամանքերը:

Նախորդ հոդվածը‘«Հայկական փառատոն 2012»-ի միջոցով ավստրալացիները կծանոթանան հայկական մշակույթին ու պատմությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Դեմոկրատները՝ ի դեմս Օբամայի, վերջապես հաղթել են հեռուստաբանավեճում’