‘Հայ-իրանական սահմանում էկոլոգիական միջանցքներ կստեղծվեն կենդանիների միգրացիայի համար’

895

Հայ-իրանական սահմանում էկոլոգիական միջանցքներ կստեղծվեն կենդանիների միգրացիայի համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից,  բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ  տիկին Մասումե Էբթեքարի հետ: ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ հայկական կողմը Մեղրու սահմանամերձ տարածքներում արդեն նախատեսել և քարտեզագրել է 6 էկոլոգիական միջանցք, ծրագրվում է առանձնացնել միգրացիոն ուղիներ,  սահմանել համապատասխան պահպանության ռեժիմ, որը կապահովի  կենդանիների անարգել միգրացիան, ինչպես նաև նախադրյալներ ստեղծել այդ տարածքներում գիտական փոխգործակցության համար: 

Նախորդ հոդվածը‘Նոր «Մարտի 1»-ի՝ Սերժ Սարգսյանի սցենարը’
Հաջորդ հոդվածը‘Մանվել Գրիգորյանը վերընտրվել է ԵԿՄ նախագահ’